ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կովկասում Ռուսաստանի աշխատանքի գլխավոր գերակայությունները խաղաղությունն ու համագործակցությունն են, դրանք երբեք չեն փոխվել. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի աշխատանքի գլխավոր գերակայությունները խաղաղությունն ու համագործակցությունն են, դրանք երբեք չեն փոխվել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր առաջնահերթությունները երբեք չեն փոխվել. դրանք խաղաղությունն ու համագործակցությունն են, և դրանք նույնն են մնում նաև այսօր»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը՝ ի դեմս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վճռորոշ դեր է խաղացել խաղաղության համաձայնագրի ձեռքբերման գործում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև «գիշերային բազմաթիվ հեռախոսազրույցների» միջոցով։

«Ամեն ինչ կարող էր ավելի վաղ ավարտվել, բայց ոչ բոլոր կողմից կար դրա պատրաստակամությունը»: Այնուամենայնիվ, [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը] ձեռք է բերել պայմանավորվածություններ, որոնք ստորագրել են Հայաստանի վարչապետը [Նիկոլ Փաշինյանը] և Ադրբեջանի նախագահը [Իլհամ Ալիևը] 2020 թվականի նոյեմբերին,-հավելել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular