Դատապարտյալների հիվանդանոցում կալանավորվածը բուժօգնություն չի ստանում. ի՞նչ է հայտնում կալանավորվածի կինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmLur.am լրատվականն ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ Քնչական կոմիտեի Կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ալբերտ Հախվերդյանը կալանքում գտնվող Հովիկ Մեջլումյանի նկատմամբ թույլ է տվել մի շարք ապօրինի գործողություններ: Նախաքննությունն իրականացրած քննիչը գործը վարել է կողմնակալ ձևով՝ անտեսելով արդարացնող ապացույցները, միակողմանի և մանիպուլատիվ մեթոդներով` ձևավորելով մեղադրական կողմ, խախտել է Հովիկ Մեժլումյանի պաշտպանվելու իրավունքը, որի հետևանքով էլ վերջինս ենթարկվել է քրեական հետապնդման՝ առանց բավարար հիմքերի:
Մեզ ահազանգած քաղաքացին հայտնում է, որ այս ողջ գործողությունները հիմք են տալիս իրեն կասկածելու, որ գործը նախապես կազմակերպված և ուղղորդված է եղել, իսկ քննիչի գործողությունները դուրս են եղել օրենքի սահմաններից:
Կալանավորված Հովիկ Մեջլումյանի կինը պնդում է, որ ‹‹գործի մեջ գրված է չպարզված հանգամանքներով, չպարզված անձանցից է ձեռք բերվել: Հովիկ Մեժլումյանը, որ հայտնի է «Պռոշ» կեղծանունով, թմրանյութ իրացնելու գործով է կալանավորված, սակայն կնոջ պնդմամբ իրենց տնից որևէ թմրանյոթ չեն հայտնաբերել, միայն տան մի չօգտագործվող սենյակում հին իրերի մեջ փոշոտ մի կշեռք են առգրավել:
«Ոմն մի Էռնեստի մոտ և տանը հայտնաբերել են թմրանյութ: Էռնեստից թմրանյութի ազդեցության տակ մի քանի անգամ նշել է, որ «Պռոշ» մականունով մարդուց է ձեռք բերել թմրանյութը: Այս դեպքից միայն 2 ամիս անց նրանք եկել են Հովիկի հետևից»,- ասաց Հովիկ Մեջլումյանի կինը:
Կալանավորվածի կինը դժգոհություն է հայտնում նաև Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից: Նա նշում է, որ անհրաժեշտ բուժումները չեն ստանում և աչքաթողությամբ են բժշկական հետազոտություններն իրականացնում:
«Ես դժգոհություն ունեմ դատապարտյալների հիվանդանոցի հետ կապված, քանի որ գրեթե 7 ամիս է ամուսինս՝ Հովիկ Մեժլումյանը, չի ստանում որևէ բժշկական օգնություն ընդամենը 26.03.25 թվականին տեղափոխվել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն այդտեղ ախտրոշվել է պիոդրոմոտրոֆիկ խոցեր, անջատված մանրէաբանական հետազոտությամբ բարձր կոնցեպտացիայով ինֆեկցիոնային մանրէ է հայտնաբերվել շատ արագ տարածվող, սակայն այս վերջինը չի նշվել իր տվյալների մեջ և հիվանդանոցից 30-ին դուրս է գրվել ունեցել է լիարդի հետ կապված լուրջ խնդիրներ, քրոնիկ հեպատիտ C, որը մինչև այսօր հերքվում է: Պահանջել եմ այդ հերքումը ապացուցող հետազոտության արդյուքնը, սակայն փոխարենը ստացել եմ տեղեկանք դատապարտյալների հիվանդանոցից՝ առանց կնիքի:
Տրամադրվել է երեք սոնոգրաֆիկ հետազոտություններ, երեքում էլ հետազոտությունները տարբեր են եղել:
Տվել են նաև հակացուցված դեղամիջոցներ»,- նշեց մեր զրուցակիցը:
Հովիկ Մեժլումյանի կինը նշում է, որ առողջական խնդիրներով կալանավորվածներ էլի կան, որոնք անհրաժեշտ բուժօգնությունը չեն ստանում:
«Դատապարտյալների հիվանդանոցից մեզ չեն տրամադրում ամբողջությամբ Մեջլումյանի հիվանդությունների պայմանագիրը, որն օրենքով թույլատրելի է։ Դիմումներ գրել ենք, Հովիկն էլ տվել է լիազորագիր, որ մեզ տան, բայց չեն տվել։Այսքան դիմումներից հետո ինչո՞ւ համապատասխան մարմինները չեն արձագանքում, հետազոտություն չեն իրականացնում:Եթե ասում են ամեն ինչ արել ենք, ապա թող ասեն, թե ինչու չկա դրական ազդեցություն: Ամուսնուս ստորագրությամբ թող ցույց տան, որ անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվել է: Իրենք անընդհատ պնդում են, որ Հովիկը հրաժարվել է բուժումից, բայց չի եղել նման դեպք: Հովիկին պահել են սոված, անջուր, անխնամ պայմաններում»,- եզրափակեց կալանավորվածի կինը։
Նանիկ Աղասյան