ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում «գողական աշխարհի» դեմ հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվել է 30 մարդ

ԻՐԱՎՈՒՆՔ

Վրաստանում «գողական աշխարհի» դեմ հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվել է 30 մարդ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Թորնիկե Մարսագիշվիլին, հաղորդում է Georgia Online-ը։

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները կապեր են ունեցել արտասահմանում գտնվող «օրենքով գողերի» հետ և կատարել են նրանց հրահանգները։ Նրանք կազմակերպել են «գողական բախումներ» և լուծել ֆինանսական վեճերը՝ քրեական հեղինակությունների ներգրավմամբ։

Վիճաբանող կողմերից մեկը, ի վերջո, ստիպված էր լինում գումար վճարել և՛ իր հակառակորդին, և՛ միջնորդներին։ Եթե վճարումները ուշանում էին, քաղաքացիներին սպառնում էին սպանությամբ։

Մեղադրյալների տների խուզարկություններից հետո ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է համակարգչային սարքավորումներ և բջջային հեռախոսներ, որոնք նրանք օգտագործել են միմյանց հետ և արտասահմանում գտնվող «օրենքով գողերի» հետ շփվելու համար, հրազեն և կանխիկ գումար։

Ձերբակալվածներից 19-ին մեղադրանք է առաջադրվել «գողական աշխարհի անդամներին դիմելու», յոթին՝ «գողական աշխարհի գործունեությանը աջակցելու», իսկ ևս չորսին՝ «անդամակցության» համար։

Հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» Թենգիզ Խոպերիային՝ «Չինկա» մականունով, ինչպես նաև նրա հանցակցին, որոնք Վրաստանում չեն։

Գործի քննությունը շարունակվում է։ Մեղադրյալներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular