ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


14-օրյա սպիտակուցային դիետա, որը թույլ կտա ազատվել մինչև 10 կիլոգրամ ավելորդ քաշից

ՖՈՏՈ

Սպիտակուցային դիետան ավելորդ քաշից ազատվելու բավականին ճանաչված դիետա է բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողանում սահմանափակել իրենց սնունդը: Սկզբունքը շատ պարզ է. օրգանիզմը ստանում է բավարար քանակությամբ սպիտակուցային սնունդ, սակայն առաջանում է ածխաջրածնային դեֆիցիտ, որն էլ և հանգեցնում է ճարպային հյուսվածքներում կուտակված պահուստային գլյուկոգենի օգտագործմանը: Նախ քաշը նվազում է հեղուկի քանակի նվազման հաշվին, այնուհետև էնեգիային ստացման համար վատնվող անհրաժեշտ նյութերի հաշվին:

Սպիտակուցային սննդակարգի պահպանման դեպքում, քաղցի զգացողություն հազվադեպ է առաջանում, չնայած որ մի շարք մթերքներ այդ ընթացքում արգելված է օգտագործել: Նման սննդակարգի շնորհիվ հնարավոր է մեկ շաբաթում նիհարել 5 կգ: Սակայն ինչպես նշում է fithacker.ru-ն, սույն հոդվածում նկարագրված է առավելագույնը 14 օրյա կուրսը: Նման կուրս հարկավոր է անցնել տարին 1 անգամ:

Եկշաբաթյա սննդակարգ նիհարելու համար

• 1-ին օր
Օրական սննդակարգը՝ 2 կամ 3 հատ ձու, հում մրգեր կամ բանջարեղեն:

• 2 –րդ օր
կարող եք ուտել 450–550 գրամ անյուղ կաթնաշոռ թթվասերի հետ և խմել 1 լիտր անյուղ կեֆիր:

• 3-րդ օր
Օրվա ընթացքում համտեսեք հում մրգեր ու բանջարեղեն, կարող եք օգտագործել 1 լիտր կեֆիր և 1 լիտր թարմ քամած հյութ:

• 4-րդ օր
Ամբողջ օրվա համար անհրաժեշտ սննդակարգը. 500 գրամ հավի կրծքամիս և 1 լիտր կեֆիր:

• 5 –րդ օր
Միայն մրգեր ու բանջարեղեն:

• 6-րդ օր
400–500 գրամ կաթնաշոռ թթվասերի հետ ու 1 լիտր կեֆիր:

• 7 –րդ օր
Միայն մրգեր ու բանջարեղեն:

• 8 –րդ օր
Կարող եք ուտել 300 գրամ հավի անյուղ միս, 1 հատ ձու ու բանջարեղենային աղցաններ:

• 9 –րդ օր
Թարմ մրգեր, 150 գրամ անյուղ տավարի ծոգեխաշած միս, ձիթայուղով համեմված լոլիկով ու վարունգով աղցան:

• 10 –րդ օր
Կարող եք օգտագործել 150 գրամ ցանկացած տեսակի ձուկ, 2 կտոր տարեկանի հաց, բուսական յուղով համեմված բանջարեղենային աղցան և 0.5 լիտր կեֆիր:

• 11 –րդ օր
2 հատ ձու, 150 գրամ տավարի շոգեխաշած միս, 4 կտոր տարեկանի հաց, բանջարեղենային աղցան ու 0,5 լիտր կեֆիր:

• 12 –րդ օր
1 լիտր կեֆիր ու ցանկացած քանակությամբ մրգեր ու բանջարեղեն:

• 13 –րդ օր
300 գրամ հավի միս, ցանկացած քանակությամբ բանջարեղեն, 2 հատ ձու:

• 14 –րդ օր
Դիետայի ավարտը. 4 հատ շոգեխաշած կարտոֆիլ, ցանկացած տեսակի մրգեր և կարող եք օգտագործել նաև 1 լիտր կեֆիր:

Սակայն այս դիետան ունի նաև հակացուցումներ: Այն չեն կարող օգտագործել երիկամների ու աղեստամոքսային տրակտի հիվանդություններով տառապող մարդիկ:

Ինչպես քաշի նվազման համար օգտագործվող ցանկացած դիետայում, խորհուրդ է տրվում ընդունել պոլուվիտամիններ ու խմել հնարավորինս շատ հեղուկ: Աշխատեք հատկապես ուշադիր լինել, թե դիետայի ընթացքում ինչ ըմպելիքներ եք օգտաագործում, ուշադրություն դարձրեք նաև նրանց բաղադրության ու կալորիականության վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular