ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը ՀՀ տարածքում ունի ռազմական ներկայություն շուրջ 100 կետերում»․ Թաթուլ Հակոբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը իրենց վերջին զրույցներում անդրադարձան Հայաստան-Ադրբեջան փոխադարձ տարածքային գրավումներին:
Ի պատասխան քննադատությունների, որ Ադրբեջանը չի հեռանում ավելի քան երկու հարյուր քառակուսի կիլոմետր զավթած հայկական տարածքից, որ եղել է 2021 թվականից ի վեր, վարչապետն ու արտգործնախարարը հերթական անգամ ակնարկեցին, որ դրանց լուծում է տրվելու սահմանազատման և սահմանագծման ընթացքում, ինչպես նաև պնդեցին, որ մենք էլ գրաված տարածքներ ունենք Ադրբեջանում:
Թվում է՝ Փաշինյանի և Միրզոյանի ասածները ճշմարիտ են:
Ամբողջ խնդիրն այն է, որ մեր՝ Խորհրդային Ադրբեջանի քարտեզից գրավյալ հող ունենք մինչև 2020 թվականի պատերազմը և ոչ մի մետր հող չենք գրավել հեղափոխությունից հետո, մինչդեռ նույն հեղափոխությունից հետո է, որ Ադրբեջանը Արցախից ու վերահսկելի տարածքներից բացի զավթել է ՀՀ սուվերեն տարածքից հողաշերտեր:
Ավելին, այսօր Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքում ունի ռազմական ներկայություն շուրջ 100 կետերում և փորձում է ներկայացնել քարտեզներ՝ ապացուցելու, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, որոնք Հայաստանին են անցել խորհրդային տարիներին:
Այդուհանդերձ, պետք է ընդգծենք, որ Հայաստանը այսօր չունի բավարար ռազմական ու դիվանագիտական ներուժ՝ Ադրբեջանին հեռացնելու գրավյալ հայկական տարածքներից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular