ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը Զելենսկուն հրավիրել է Մոսկվա՝ բանակցությունների համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվան ռուս-ուկրաինական գագաթնաժողովի անցկացման համար լավագույն վայրն է, Ռուսաստանը լիովին կապահովի Զելենսկու անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ուկրաինական կողմը ցանկանում է այս հանդիպումը և առաջարկում է այս հանդիպումն անցկացնել։ Ես ասել եմ՝ պատրաստ եմ, խնդրում եմ եկեք։ Մենք կապահովենք աշխատանքային պայմաններն ու անվտանգությունը։ 100 տոկոսանոց երաշխիք։ Դրա համար լավագույն վայրը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն է՝ հերոս քաղաք Մոսկվան», - ասել է նա։

Նշենք` Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Մոսկվա բանակցությունների, այլ ոչ թե կապիտուլյացիայի համարԼ

«Զելենսկուն հրավիրել են Մոսկվա խոսելու, այլ ոչ թե կապիտուլյացիայի համար», - ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular