ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայում պղնձի պակաս կա, քանի որ Չինաստանը գնում է շուկայում առկա ամբողջ պղինձը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Կատերինա Ռայխեն հայտարարել է, որ Եվրոպային պղնձի ճգնաժամ է սպառնում, հաղորդում է Bild-ը։ Նա կոչ է անում ԵՄ-ին օգնել իր պղնձի ձուլման գործարաններին և սահմանափակել դեպի Չինաստան պղնձի ջարդոնի վաճառքը։

 

 

«Չինացիները շուկայում մեծ քանակությամբ պղնձի ջարդոն են գնում։ Գերմանիայի խոշոր պղնձաձուլական գործարաններն այլևս չեն կարողանում հումք ստանալ»,- նշել է Ռայխեն։

Խնդիրն այն է, որ եթե ԵՄ-ն սահմանափակի արտահանումը, դա կարող է նոր առևտրային հակամարտություններ առաջացնել Պեկինի հետ։ Այնուամենայնիվ, այս թեման պետք է դառնա եվրոպական տնտեսությունների ամրապնդման հայեցակարգի մի մասը, կարծում է նախարարը։

Վերջին հինգ տարիներին Չինաստանի տնտեսությունը կտրուկ ավելացրել է պղնձի ջարդոնի գնումները, իսկ 2025 թվականին, ըստ Ռայխեի, այդ միտումն էլ ավելի է ուժեղացել։ Չինաստանը պաշարներ է փնտրում շատ այլ երկրներում այն բանից հետո, երբ խոշորագույն մատակարար ԱՄՆ-ից դադարել է ուղղակի մատակարարումները։

Այս տարվա առաջին յոթ ամիսներին Չինաստանը ԵՄ-ից գնել է մոտ 204,000 տոննա պղնձի ջարդոն, ինչը 3.5%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular