ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններ. 2025 թվականի առաջին կիսամյակ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.011 քրեական վարույթ (2024-ին՝ 887), որից 477-ը փոխանցվել է 2024 թվականից: 

Հաշվետու ժամանակահատվածում 1011 քրեական վարույթից 53-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 64), 316-ը կարճվել է (2024-ին՝ 240), որից 269-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 203), իսկ 47-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 37), 41-ը միացվել է (2024-ին՝ 29), 23-ն  ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 5), 24-ը՝ հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 93), 554-ը՝ փոխանցվել 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 455): 

Դատարան ուղարկված 51 վարույթից 1-ը քննվել է սպանության, 3-ը` առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ մարդուն առևանգելու, 6-ը՝ ֆիզիկական ներգործության, 20-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելու կամ ներգրավելու, 1-ը՝ երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 16-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 61 տուժողից 20-ը եղել է մինչև 12 տարեկան, 14-ը՝ 12-14, 17-ը՝ 14-16, 10-ը՝ 16-18: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular