ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը Կիմ Չեն Ընին հրավիրել է Ռուսաստան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ավարտել են մոտ մեկ ժամ տևած իրենց անձնական բանակցությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ավելի վաղ Պեկինում նրանք երկկողմ բանակցություններ են վարել պատվիրակությունների հետ, որոնք տևել են ավելի քան մեկուկես ժամ։ Դրանից հետո առաջնորդները շարունակել են անձնական բանակցությունները։

Չորեքշաբթի օրը Պուտինը և Կիմ Չեն Ընը, այլ պետությունների ղեկավարների հետ միասին, մասնակցել են Չինաստանի ժողովրդի՝ ճապոնական ագրեսիայի դեմ պատերազմում և Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին։

Ռուսաստանի և ԿԺԴՀ առաջնորդները մասնակցել են Տյանանմեն հրապարակում կայացած ռազմական շքերթին և Ժողովրդական մեծ դահլիճում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։

 Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահին հրաժեշտ տալիս մաղթել է առողջություն և հաջողություններ։

«Առողջություն և հաջողություններ ձեզ», - ասել է նա՝ Պուտինին հրաժեշտ տալով։

«Նույնպես», - պատասխանել է Ռուսաստանի նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular