ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղիկ Սաֆարյանի «Հարազատ» երգն արժանացել է «Լավագույն երգի արտադրություն» մրցանակին

ՎԻԴԵՈ

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի «Հարազատ» երգը օրերս արժանացել է մրցանակի: Այդ մասին երգչուհին հայտնել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

«Անչափ ուրախ եմ տեղեկացնել, որ օրեր առաջ իմ «Հարազատ» երգը «InterContinental Music Awards» միջազգային երաժշտական մրցանակաբաշխությանը ճանաչվել է հաղթող: Իմ «Հարազատ» երգը արժանացավ «Լավագույն երգի արտադրություն» մրցանակին։

Կցանկանայի խորին շնորհակալությունս հայտնել Միջազգային Ժյուրիի կազմի բոլոր անդամներին, ովքեր լսեցին իմ երգը, գնահատեցին և այն համարեցին այս պատվին արժանի։

Այն, որ իմ գրած երգերը կարող են նման կերպով նկատվել, գնահատվել և սիրվել միջազգային հարթակներում, անբացատրելի ուրախալի է ու հաճելի ինձ համար։ Շնորհակալություն իմ այս գեղեցիկ մրցանակի համար»,- գրել է Աստղիկ Սաֆարյանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular