ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահազանգ Լոռու մարզից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզի Սվերդլով վարչական համայնքում վերջին մեկ ամսվա ընթացքում տիզային կոչվող հիվանդության հետևանքով կովեր են սատկել։ Այդ մասին MediaHub-ին ահազանգել է համայնքի բնակիչ Հասմիկ Այվազյանը, որի երեք կովերն էլ դարձել են հիվանդության զոհ, ինքն ու թոշակառու ամուսինը մնացել են ձեռնունայն։

«Համայնքապետը 40 հազար դրամ է առաջարկում՝ որպես փոխհատուցում, բայց ես միլիոնի վնաս եմ կրել։ Մի փոր ծնած կով էր մեկը, մյուս երկուսը՝ ցուլիկներ»,- նեղսրտած պատմեց նա։

Հասմիկ Այվազյանը նշեց, որ գյուղում միայն իրենք չէ, որ վնաս են կրել, մոտ տասը կով է սատկել, որից երեքն է միայն իրենցը։

Սվերդլովի վարչական ղեկավար Անդրանիկ Այվազյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ հարյուր վարակված անասունից վեցն է սատկել, մյուսները բուժվել են։

«Անասունները գյուղացիների մեղքով են սատկել։ Պիտի շուտ տանեին բուժման, բայց ուշացրել են։ Հենց կենդանին ջերմություն ա ունենում, պիտի տանեն բժշկի, իսկ իրենք էլի արոտ են ուղարկել։ Բայց մենք էլի որոշ չափով աջակցություն առաջարկել ենք, հիմա դայա մեր հնարավորությունը»,- նշեց համայնքապետը։

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular