ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են տղամարդիկ օգտվում մարմնավաճառներից

ՖՈՏՈ

Bravo.am/Չընկղմվեմ մարմնավաճառների հոգեկծիկի մեջ: Նրանք կան ու կլինեն, քանի կա նրանց նկատմամբ պահանջարկ: Ավելի հետաքրքրաշարժ է հասկանալ, թե ովքեր ու ինչու են օգտվում նրանց մեխանիկական ու անգիր արած գործողություններից: Ինչպես միշտ, խմբավորենք մեր սիրելի տղամարդկանց. առանց դրա հնարավոր չէ նրանց հախից գալ:


Լուսի Քոչարյանը

ՉԱՄՈՒՍՆԱՑԱԾՆԵՐ. Որքան անճար պետք է լինել սեքսը գնելու համար: Ինչն է շատ այս աշխարհում` սեքսը: Գտնել մեկին, ում դու ես ցանկանում, եւ ով քեզ կցանկանա. ինչպես կարելի է դրա համար գումար տալ` չգիտեմ: Գումար տալ, որ մարմնավաճառը էմոցիաներն անջատած մի քանի բան անի: Բայց հաջորդ պահին շարվում են տրամաբանական պատճառներ, որոնք անխուսափելի են:

 * Դարի խնդիրը՝ կուսություն. Հանդիպում են տղան եւ աղջիկը, սիրահարվում, սկսում ընկերություն անել, որոշում ամուսնանալ… 3 տարուց: Որոշում են նաեւ կուսություն պահպանել… 3 տարի: Եվ այստեղ սկսվում է կրկեսը: Մեջբերեմ. «Դե, ընկերուհիս միայն մարմնավաճառին ա համաձայն. չի խանդում ու չի բաժանվի, միայն եթե մարմնավաճառի հետ անեմ սեքս»: Ահա եւ մարմնավաճառություն սպառողների առաջին հոծ զանգվածը:

*Հմայքի ու ֆլիրտի պակաս. Միգուցե սրված, բայց մի դեպք նկարագրեմ: 30-ի շուրջ, հաստափորիկ, կոտրտված ռուսերենով անշուք տղամարդիկ ճոխ սեղան էին գցել երկարոտն գեղեցկուհիների համար եւ ամենաանտաղանդ ձեւով փորձում էին զբաղեցնել նրանց: Գեղեցկուհիները ուտում, պարում, ուրախանում էին` մեկ-մեկ ուշադրության ու ժպիտի կտորիկներ պարգեւելով հաստլիկներին: Խարիզմատիկ ու մշտապես աղջիկների ուշադրության մեջ լող տվող ընկերոջս զարմանքս եմ արտահայտում. «Մի՞թե էս ամենը մի հատիկ սեքսի համար ա»: Ընկերս քմծիծաղով. «Էէէ, Լուս, հո միամիտ չես: Էս աղջիկները թույլ չեն տալու մատով դիպչել իրենց: Տղեքը գնալու են մարմնավաճառների մոտ: Իսկ աղջիկները բացարձակ անվճար ու երկուստեք հաճելի սեքսով են զբաղվելու ֆլիրտից բան հասկացող, ինքնավստահ հմայիչների հետ: Էդքան բան»:

*Սեքս գնելու բարդույթ. Սթիվ ՄքՔուինի «Ամոթ» (Shame) ֆիլմում Ֆասբենդերի կերպարը հենց այս բարդույթն ուներ. նա չէր կարողանում սեքսով զբաղվել սովորական կանանց հետ: Սա կարող է հոգեբանական լուրջ բարդույթի արդյունք լինել. «արժանի չեմ անվճար սեքսի, ստիպված պետք է գնեմ այն»:

ԱՄՈՒՍՆԱՑԱԾՆԵՐ. Դժբախտ ամուսնացածներին չդիտարկենք, քանզի, վասնզի տրամաբանությունն ակնհայտ է: Իսկ ի՞նչն է ստիպում մարմնավաճառի այցելել տղամարդուն, ով ունի կին, սիրում է նրան ու հարաբերականորեն երջանիկ է: Առեղծվա՞ծ: Ոչ, գրողը տանի, ի՞նչ առեղծված: Ինձ հաջողվեց իրական լուսաբանումներ հայթայթել հենց իրենցից` տղամարդկանցից, ինչպես նաեւ աշխատեցնել սեփական երեւակայությունս:

*Քառակուսի սեքս. Տղամարդ, 28տ.. «Կնոջս սիրում եմ, երբեք չեմ բաժանվի, բայց… սեքսում ամեն ինչ կարելի ա, բացի մի շարք դիրքերից, փեթինգներից, օրալ ու անալ սեքսից: Այսինքն, գրեթե բան չի կարելի: Սովորական աղջկա հետ չեմ ուզում. դավաճանություն կստացվի: Մնում ա վճարովի սեքսը»: 


*Էգոիզմի ցուցաբերում. Տղամարդ, 24տ.. «Կնոջս հետ եմ ուզում լինել միշտ, բայց իր հետ սեքսի ընթացքում մի քիչ լարված եմ. անընդհատ մտածում եմ, որ իրեն լավ լինի, ինքը հաճույք ստանա: Իսկ ես մնում եմ երկրորդ պլանում: Մեկ-մեկ գնում եմ մի շատ մտերիմ մարմնավաճառուհու մոտ ու ուղեղս անջատած անում էն, ինչ ուզում եմ՝ հանգիստ, դինջ»: 

*Կիսասոված վիճակում. Տղամարդ, 30տ.. «Կինս սեքսի կարիք ունի շաբաթը մեկից ոչ հաճախ, իսկ ես` ամեն օր: Ինչ անեմ, հո չեմ բաժանվելու դրա պատճառով: Որոշ գումար հատկացնում եմ լրացուցիչ սեքսին` առանց ընտանեկան բյուջեին վնասելու: Հակառակ դեպքում շատ նյարդային եմ լինում»:

*Ստանդարտից շեղումներ. Հնարավո՞ր է, որ ամուսնացած (հայ) տղամարդու մոտ ընդունված նորմայից դուրս սեքսուալ պահանջմունքներ լինեն, օրինակ՝ ֆետիշիզմի, սադոմազոխիզմի, բիսեքսուալիզմի դաշտից: Շատ ավելի հավանական է, քան կարող ենք մոտավորապես պատկերացնել: Իսկ այս ամենը հանգիստ կարելի է գնել: 

*Սեքսուալ երեւակայություն. Ո՞րն է տղամարդու ամենավառ սեքսուալ երեւակայությունն ըստ վիճակագրության: Ճիշտ է՝ սեքսը 2 (եւ ավել՝ ըստ ախորժակի ու հնարավորությունների) կանանց հետ: Իսկ քանի՞ օրինական կին է համաձայն մեկ այլ իգականի ավելացնել ընտանեկան անկողին: Մմմմ: Նո քոմենթ:

Օհ, չմոռանամ նաեւ ամենահետաքրքիր պատասխանները ներկայացնել 200 հոգանոց հարցումիցս: Հասարակությանը պե՞տք են մարմնավաճառներ: 

«Թող լինեն, թե չէ բռնաբարության դեպքերը կշատանան: Միայն թե հարկվող ու ստերիլ պայմաններով»: «Պետք են: Հարբած, ագրեսիվ անհաջողակների մաղձն ու ծեծն առաջինն իրենց վրա իրենք են վերցնում»: «Պետք են, եթե անվտանգ մաքուր, էսթետիկ լինեն»: «Պետք են, քանզի մեկ-մեկ, երբ մենք պարապ ենք մնում կամ զզվում ենք ամեն ինչից, գնում ենք իրենց մոտ»: «Նրանց կարիքը չի լինի, եթե հասարակությունը նորմալ ու առողջ բան համարի սեքսը»: «Պետք են, բայց  օրինական հասարակաց տների տեսքով, ինչպես որոշ երկրներում»: «Պետք են, քանի որ մեր երիտասարդների համար մշտական զուգընկերուհի ունենալն ավելի թանկ հաճույք է, անգամ՝ շքեղություն»:

Այսքանից հետո մնում է քաջ առողջություն մաղթել մարմնավաճառներին եւ լավատեսություն օրինական կանանց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular