ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ մեքենան հայտնվել է ձորում՝ բախվելով ծառին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում օրեր առաջ Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում՝ բախվելով ծառին։
 
ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular