Ծանոթ ու միաժամանակ անհայտ …լիկյոր Վեննեկեր
ՖՈՏՈՀազվադեպ է լինում, որ լիկյորը կարող է պարծենալ իր այդքան երկար պատմությամբ և այդքան հարուստ ավանդույթներով։ Եվ ահա թե ինչու է այդ լիկյորը դեռևս հաջողությամբ մրցակցում ավելի երիտասարդ ապրանքանիշերի հետ և առկա է գրեթե յուրաքանչյուր բարում։
Wenneker ընկերությունը արտադրում է ավելի քան 40 տեսակի որակյալ լիկյորներ։ Այդ ալկոհոլային խմիչքների գիտակները կարող են ընտրել ութ կատեգորիայի բույրեր՝ հատապտղային, ցիտրուսային, հրուշակեղենային, մրգային, ընկույզային, ինչպես նաև համեմունքային, խոտաբույսային և սուրճի բույրեր։ Wenneker–ի թորման գործարանները միշտ համընթաց են եղել ժամանակին։ Միակ բանը, որը միշտ անփոփոխ է մնացել, դա արտադրվող Վեննեկեր լիկյորների որակն է։
Լիկյորների արտադրության պատմությունը սկսվել է միջնադարում, երբ հոլանդացիները սկսեցին արևելյան երկրներից ներմուծել նոր խոտաբույսեր և համեմունքներ։ Վեննեկեր ձեռնարկությունը, որը 100%–ով պատկանում էր հոլանդական ընտանիքին, հիմնադրվել է 1693 թվականին։ Այդ տարվա փետրվարին էր Հենդրիկ Շտիմենի թորման գործարանում հայտնվել երկու կաթսաներ, որտեղ թորվում էր կոնյակ։ Հարյուր տարի անց՝ 1812 թվականին, արտադրությունն անցել է Յոհան Վեննեկերի սեփականությանը, և որի անունով էլ հայտնի են Վեննեկեր լիկյորները։ Սակայն նրա ծոռը՝ Ֆրանցիսկոսը, իրավահաջորդներ չունեցավ, և հարյուր տարի անց՝ 1903 թվականին, ձեռնարկությունը կրկին փոխեց իր տերերին, այն վաճառվեց Կոռնելիուս վան դեր Տույնինին։ Այժմ թորման գործարանները, որոնց արտադրանքը հայտնի է ամբողջ աշխարհում, կառավարվում է Տույնին ընտանիքի 4-րդ սերնդի կողմից՝ չնայած չի փոխել իր նախկին անունը։ Խմիչքի յուրաքանչյուր տեսակ ունի իր պատմությունը։ Օրինակ «Վեննեկեր Ամարետտո»–ն պատրաստվում է շատ հին բաղադրատոմսով, որը պահպանվել է ինչ որ իտալական ընտանիքի կողմից։ 1525 թվականին նկարիչ Բեռնարդինո Լուինիին խնդրեցին նկարել Մադոննայի որմնանկարը Սարոննո քաղաքի Սանտա Մարիա դելե Գրացիե եկեղեցում։ Նա երկար ժամանակ փնտրում էր մոդել, և վերջապես նրա ընտրությունը կանգ առավ մի մատուցողուհու վրա, որն ուներ դեմքի համապատասխան գծեր։ Բեռնարդինոն մի քանի շաբաթ անցկացրեց աղջկա հետ, և այդ ընթացքում նա հասցրեց սիրահարվել նրան։ Նա էլ նկարչին հյուրասիրեց նշի համով քաղցր լիկյորով։ Հենց այդ բաղադրատոմսն էլ հիմք է ընդունվել «Վեննեկեր Ամարետտո»–ի բաղադրատոմսը մշակելու համար։
Այսօր Wenneker ըմպելիքները մեծ ժողովրդականություն են վայելում ամբողջ աշխարհում, և հիմնականում կոկտեյլներ պատրաստողների շրջանում: Եվ դա զարմանալի չէ: Դրանց բարձր որակը հաստատվել է ամենահեղինակավոր միջազգային մրցույթներում ստացած բազմաթիվ մրցանակներով: Բացի այդ, 2005 թվականին Վեննեկեր լիկյորի նոր շշի դիզայնն է մրցանակի արժանացել Wine & Spirits Design մրցույթում: Այս ամենը ընկերության մասնագետների և պրոֆեսիոնալ բարմենների միջև առկա եզակի համագործակցության արդյունքն է:
Կ.Խաչիկյան