ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տասը պատվիրան իր գինն իմացողից

ՖՈՏՈ

1. Երբեք մի՛ վիճիր հիմարի հետ. նա քեզ կիջեցնի իր մակարդակին, իսկ հետո կխեղդի փորձով:

2. Երբեք մարդու վրա ցեխ մի շպրտիր: Հիշի՛ր, որ այն կարող է նրան չհասնել, իսկ քո ձեռքերին կմնա:

3. Երբեք մի կասկածիր քո գրավչության հարցում: Հիշի՛ր. կշեռքը խաբում է, մարդիկ նախանձում են, իսկ հայելին ընդհանրապես ծուռ է:

4. Երբեք մի՛ ասա՝ «Ես սխալվել եմ»: Ավելի լավ է ասա՝ «Այ քեզ բան, ինչ հետաքրքիր ստացվեց...»:

5. Երբեք մի՛ կորցրու արժանապատվությունդ, բայց եթե, ամեն դեպքում, դա արել ես, ձեւացրու, որ այն քոնը չէ:

6. Երբեք մի՛ մոռացիր, որ քայլում են նրա վրայով, ով ինքն է թույլ տալիս:

7. Երբեք մի՛ վիճիր տղամարդկանց հետ, նրանք... (տե՛ս կետ 1):

8. Ասպետ ընտրելուց առաջ ինքդ արքայադուստր դարձիր. առանց այն էլ՝ նա ձի շատ ունի:

9. Այն, ինչը թաքցնում ես թշնամուց, մի՛ շտապիր ընկերուհուդ հաղորդել, քանզի ընկերությունը հավերժ չէ:

10. Եվ, ամենակարեւորը, հիշի՛ր. եթե սխալը կարելի է ուղղել, ուրեմն դեռ չես սխալվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular