ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը կարող է Պուտինին միջնորդություն առաջարկել Ուկրաինայի հարցում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված բանակցությունների ժամանակ կհայտարարի Անկարայի պատրաստակամության մասին՝ միջնորդական ծառայություններ մատուցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով գագաթնաժողով կազմակերպելու հարցում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​ աղբյուրը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինը և Էրդողանը կհանդիպեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները այս բանակցություններում կքննարկեն երկկողմ համագործակցության և միջազգային հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular