ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարայում մարդատար ավտոբուս է այրվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անկարայում Հաթայից Ստամբուլ ուղևորվող ավտոբուս է հրդեհվել ընթացքի ժամանակ, հաղորդում Է TRT Haber-ը:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհի պատճառը հայտնի չէ։

Իրավիճակը հասկանալով՝ վարորդը մեքենան կայանել է վթարային գոտում և տարհանել ավտոբուսի 36 ուղևորներին։

Տեղեկացումից հետո տարածաշրջան են ուղարկվել շտապ բժշկական օգնության, հրշեջ պահպանության և ճանապարհային ժանդարմերիայի բրիգադներ:

Հրշեջներին հաջողվել է մարել կրակը մոտ կես ժամվա ընթացքում։

Քանի որ ավտոբուսը պիտանի չէր օգտագործման համար, տարհանված ուղևորները շարունակել են ուղևորությունը մեկ այլ ավտոբուսով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular