ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդուց գողացել են 21,4 մլն ռուբլու կրիպտոարժույթ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայում տղամարդու կրիպտոարժույթից ապօրինաբար փոխանցվել է 21,4 միլիոն ռուբլու գումար։ Ինչպես հաղորդում է РЕН ТВ-ն, ենթադրյալ հանցագործը աշխատել է կրիպտոարժույթի փոխանակման կետում և օգտվել է իր գործատուի հաշվից՝ միջոցները փոխանցելով իր վերահսկողության տակ գտնվող երկու դրամապանակի։

Քննության տվյալներով՝ հանցագործությունը կատարվել է աշխատավայրում տրամադրված նոութբուքով։ Տղամարդը հաջողացրել է գումարը հափշտակել և հեռանալ, սակայն նրան հետագայում ձերբակալել են Մոսկվայի օդանավակայաններից մեկում։ Նրան առաջադրվել է մեղադրանք ՌԴ Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի շրջանակում։

Հայտնի է, որ կասկածյալը 25-ամյա Իրկուտսկի բնակիչ է։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է չհեռանալու մասին ստորագրություն՝ որպես խափանման միջոց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular