Փաշինյանի լոլիկները վերադառնում են. Հայաստանը հերքել է Ռուսաստանի հետ սահմանին բեռնատարների կուտակման մասին տեղեկությունները, սակայն կա մեկ «բայց»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարություն է արել ընդդիմության դեմ, որը, ըստ նրա, միտումնավոր լուրեր է տարածում դեպի Ռուսաստան հայկական ապրանքների մուտքի արգելափակման մասին: Նա ընդգծել է, որ ամեն օր սահմանը հատում է մոտ հարյուր բեռնատար, իսկ օգոստոսին, օրինակ, Ռուսաստան է մտել մրգերով և բանջարեղենով 762 բեռնատար, որոնցից միայն չորսն են վերադարձվել Վրաստանով:
Ռուսաստանի Դաշնություն արտահանվող ապրանքների թվում նա նշել է սննդամթերք, ձուկ, կաթնամթերք, խմիչքներ, տրիկոտաժ և շինանյութեր, գրում է bloknot.ru–ն:
Հայտարարությունը արձագանք էր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքերին, ով պնդում էր, որ վրացական սահմանին իբր հետ են վերադարձվել հայկական մրգերով, այդ թվում դեղձով և խաղողով հարյուրավոր մեքենաներ: Նրա խոսքով բեռնատարները բախվում են ուշացումների և վերադարձների բուսասանիտարական ստուգումների պատճառով: Նախարարը այս հայտարարությունները սուտ է անվանել և խոստացել է հրապարակել արտահանման պաշտոնական վիճակագրությունը նման ենթադրությունները դադարեցնելու համար:
Բայց չնայած Երևանի հանգստացնող հայտարարություններին, Հայաստանում աճում են եվրաինտեգրման օգտին տրամադրությունները: Էլիտայի որոշ անդամներ համոզված են, որ ԵՄ-ի հետ մերձեցումը նոր հեռանկարներ կբացի։ Սակայն իրականում նման շրջադարձը հղի է լուրջ հետևանքներով, այն է Ռուսաստան ուղիղ չվերթների դադարեցում, սահմաններին լոգիստիկ խնդիրներ, առաքման ծախսերի աճ և վաճառքի հիմնական շուկան կորցնելու ռիսկ։
Մոսկվան արդեն ցույց է տվել, որ ունի արդյունավետ ճնշման մեխանիզմներ։ Այսպիսով, հունիսին Ռոսսելխոզնադզորը փոխեց Հայաստանից ծաղիկների ներմուծման կանոնները հղում անելով բուսասանիտարական ռիսկերին։ Նմանատիպ միջոցառումները կարող են տարածվել ապրանքների այլ կատեգորիաների վրա՝ մրգերից մինչև արդյունաբերական արտադրանք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի ու ավելի է ցուցադրում քաղաքական մտերմություն Արևմուտքի հետ։ Սակայն նման «դավադրությունը» կարող է ծանր տնտեսական ծախսերի հանգեցնել երկրի համար։ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, և հենց Մոսկվան է վերահսկում այն միջանցքները, որոնցով տեղափոխվում են հայկական ապրանքները։ Առայժմ ծիրանով և խաղողով բեռնատարները շարունակում են հատել սահմանը, բայց իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի՝ եթե Երևանը սխալ քայլ անի Բրյուսելի ուղղությամբ։
Իրականում, Կրեմլը իրեն իրավունք է վերապահել «ձգել» հայկական տնտեսության փականները. բավական է սահմանափակել արտահանումը կամ բարդացնել տրանսպորտային ընթացակարգերը, որպեսի հարված հասցվի գյուղատնտեսական արտադրողներին և բիզնեսներին, որոնք մեծապես կախված են ռուսական շուկայից։
Այսօր Երևանը փորձում է հանգստացնել հասարակությանը և ապացուցել, որ խցանումներ չկան։ Բայց իրականությունն այսպիսին է. Փաշինյանը ստիպված կլինի վճարել Արևմուտքի հետ սիրախաղի համար։ Ռուսաստանն ունի բոլոր լծակները Հայաստանին հիշեցնելու, թե որտեղ են կարմիր գծերը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը