ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որն է հորոսկոպի ամենանեղացկոտ նշանը

ՖՈՏՈ

Իհարկե, մարդու նեղացկոտության վրա շատ տարբեր գործոններ են ազդում և ամենը հորոսկոպին վերագրել հարկավոր չէ, սակայն կան որոշակի նշանների տակ ծնված մարդիկ, ովքեր հատկապես նեղացկոտ են:

Ջրային նշաններ՝ Խեցգետին, Կարիճ, Ձկներ

՛

Եթե կազմվեր ամենանեղացկոտ նշանների ռեյթինգ, ապա առաջին տեղում անկասկած կլիներ Խեցգետինը: Իրենց զգացմունքայնության պատճառով նրանց հետ շփվոները պետք է մեծ ջանքեր գործադրեն, որ հանկարծ ինչ-որ մի չնչին բանով նրանց նուրբ հոգին չվիրավորեն: Նրանց նեղացկոտությունը երբեմն պարզապես անտանելի և անտրամաբանական է:

Առհասարակ բոլոր ջրային նշանները չափազանց նրբազգաց են: Ձկները մելանխոլիկ նեղացկոտներ են: Եթե նրանք ձեզնից նեղանան, ապա հավատացեք նրանք դեմքի այնպիսի տառապյալ արտահայտությամբ կշրջեն, որ դուք պարզապես հունից դուրս կգաք:

Ջրային նշաններից Կարիճը՝ ի տարբերություն Խեցգետինի և Ձկների, ոչ միայն նեղացկոտ է, այլև վրիժառու: Նրանք կարող են միանգամից ձեզնից վրեժխնդիր չլինել, այլ անել դա տարիներ անց, երբ դուք անգամ չեք էլ հիշի, թե ինչ էիք արել: Նրանք շատ լավ գիտեն, որ վրեժն այնպիսի ուտեստ է, որը սառն են մատուցում:

Կրակային նշաններ՝ Խոյ, Առյուծ, Աղեղնավոր

Յուրովի է նեղանում Խոյը: Չի կարելի ասել, որ Խոյերը զգայուն են, ուստի հաճախ չեն նեղանում, այ բայց նեղանալուց այնպես են նեղանում, որ հաստատ չեք մոռանա: Նրա պայթյունավտանգ բնավորությունն այնպես է անում, որ նեղացնել համարձակվողն իսկույն զղջա իր ասածի համար և ներողություն խնդրի:

Առյուծներին ամենաշատը վիրավորում է անուշադրությունը, հերքումն այն փաստի, որ իրենք անկասկած ունեն բազում արժանիքներ: Որպես պատիժ նրանք լիովին արհամարհում են իրենց նեղացնողի գոյությունը: Հավատացեք ոչ մի այլ նշան չի արհամարհում այնպես արհեստավարժ, ինչպես Առյուծները. նրանց նեղացնողն անգամ ինքն է սկսում կասկածել իր գոյությանը: Իսկ եթե դուք նրանց լրիվ հունից հանեք, ապա կարող եք լուրջ խնդիրներ ունենալ և անգամ խայտառակ լինել, քանի որ Առյուծն ունի ազդեցիկ դիրքեր հասարակության մեջ և նրա խոսքը չափազանց արժեքավոր և ծանրակշիռ է:

Աղեղնավորը, թվում է, թե ի տարբերություն այլ կրակային նշանների, պակաս իմպուսիվ է, բայց ոչ: Կրակի հետ խաղալ չի կարելի, անգամ եթե այն հանդարտ հանգչող կրակ է, քանի որ թեթևակի քամին կարող է այն վերածել ահարկու բոցկլտացող կրակի: Սա վերաբերում է Աղեղնավորներին: Նրան նեղացնելուց հետո պատրաստվեք բուռն արձագանքի և հանգամանալից քարոզների ձեր հասցեին ուղղված, իսկ նման բանի ամեն մեկը չի դիմանա:

Օդային նշաններ՝ Երկվորյակներ, Ջրհոս, Կշեռք

Թվում է, թե այս նշանների ներկայացուցիչները թեթև մարդիկ են, սակայն սա միայն ձեզ թվում է: Նրանցից թերևս միայն Կշեռքներն են, որ հիշաչար չեն, նրանք արագ նեղանում են և արագ էլ ներում:

Ջրհոսներին նեղացնելը սեփական առողջությունից էլ թանկ է: Դուք պարզապես ողջ հոգով և սրտով կզղջաք դրա համար: Եվ ահավորն այն է, որ նրանք կարող են նեղանալ շատ անսպասելի, մեկ վայրկյան առաջ դուք միասին կատակում էիք, իսկ հաջորդ վայրկյանին նա որոշել է նեղանալ ձեր կատակից: Իսկ եթե նա նեղացավ, ապա կսկսի ձեզ դաժանորեն արհամարհել, թերևս միակն է, ում արհամարհանքը կարող է համեմատնվել Առյուծների արհամարհանքի հետ:

Ընդհանուր զարգացած և խելացի Երկվորյակները նաև բավականին հիշաչար են: Փորձեք մինիմալի հացնել նրանց հասցեին ուղղված ցանկացած ծաղրական և վիրավորական կոնտեքստ պարունակող կատակները: Եթե դուք նրանց լուրջ վիրավորեք, ապա նրանք ամեն կերպ կփորձեն հարմար պահի վրեժխնդիր լինել, սակայն անգամ դրանից հետո էլ ձեզ չեն ների:

Հողային նշաններ՝ Կույս, Այծեղջյուր, Ցուլ

Հողային նշանները բավականին սառնասիրտ են, հիմնականում հանդես են գալիս ոչ թե նեղացողի այլ նեղացնողի դերում: Ցլերին նեղացնելը գրեթե անհնար է, սակայն եթե նրանք, այնուամենայնիվ, նեղացան, ապա ցույց չեն տա, դուք դրա մասին կիմանաք միայն այն ժամանակ, երբ ձեր մեջքին զգաք նրանց խրած դանակը:

Այծեղջյուրները չեն նեղանում, նրանք չարանում են: Ողջ էությամբ չարանում են իրենց նեղացնողի հանդեպ և նրան աշխարհի վատությունները կամենում: Սակայն որպես այդպիսին լուրջ գործողությունների չեն անցնում: Շատ հազվադեպ կարող են իսկապես հունից դուրս գալ և սկսել վիրավորական բառերով գոռգոռալ ձեր վրա:

Կույսերն անտանելի բնավորության տեր մարդիկ են, ուստի և նեղանում էլ են անտալի կերպով: Նրանք ինչպես և Այծեղջյուրներն ունեն չարանալու հատկություն և կարող են վրեժխնդիր լինել: Նրանք այնպես կանեն, որ դուք էլ զգաք նույնը ինչ իրենք, պարզապես 20 անգամ ավելի ուժգին: Եթե իսկապես խորը վիրավորեք նրանց, ապա նրանք կհոգան այն մասին, որ դուք տառապանքից գալարվեք գետնին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular