Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը. պատմության այս օրը (29 օգոստոս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ
-
Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օր
-
Սլովակիա - Սլովակյան ազգային ապստամբության տարելից
-
Ռուսաստան - Ռուսաստանի ՆԳ-ի հատուկ նշանակության ուժերի օր
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
-
886 թ - վախճանվել է Բյուզանդիայի հայազգի կայսր Բարսեղ Ա-ը
-
1827 թ - Օշականի ճակատամարտ. ռուս-պարսկական պատերազմի (1826-1828) ժամանակ Աբբաս-Միրզայի զորքը բախվել է գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատին
-
1897 թ - ծնվել է խորհրդային շրջանի հայ նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլյան)
-
1899 թ - ծնվել է բեմանկարիչ և քանդակագործ Ստեփան Թարյանը (Թարխարարյան)
-
1938 թ - ԽՍՀՄ-ում մտցվել է ԲՈՒՀ-երում հեռակա սովորելու օրենք
-
1951 թ - ծնվել է դերասան Հարություն Մովսիսյանը
-
1953 թ - վախճանվել է դերասան և ռեժիսոր Տիգրան Շամիրխանյանը
-
1965 թ - ծնվել է պետական գործիչ Կարինե Մինասյանը
-
1968 թ - Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան
-
1990 թ - Երևանում սպանվել են ազատամարտիկներ Գեղազնիկ Միքայելյանը (Չաուշ) և Վիտյա Այվազյանը
-
2002 թ - ընդդիմադիր կուսակցությունների շուրջ մեկշաբաթյա բանակցություններից հետո 14 կուսակցության ներկայացուցիչներ վերջնական համաձայնության են եկել
-
2007 թ - Հայաստանում պաշտոնապես հաստատվել է խոզերի «աֆրիկյան ժանտախտի» առկայությունը
-
2018 թ - Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը
-
2019 թ - «Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից
-
2023 թ - Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին արցախցիները արգելափակել են ադրբեջանական բեռների մուտքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ
-
1541 թ - օսմանյան զորքերը գրավել են Բուդան
-
1619 թ - ծնվել է ֆրանսիացի գործիչ Ժան Բատիստ Կոլբերը
-
1632 թ - ծնվել է բրիտանացի փիլիսոփա Ջոն Լոկը
-
1698 թ - Պետրոս Մեծը հրամայել է սափրել մորուքները և կրել եվրոպական զգեստ
-
1756 թ - սկսվել է 7-ամյա պատերազմը (1756-1763)
-
1758 թ - Նյու Ջերսիում ստեղծվել է առաջին հնդկացիական ռեզերվացիան
-
1780 թ - ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը
-
1799 թ - վախճանվել է Հռոմի պապ Պիոս 6-րդը
-
1831 թ - Մայքլ Ֆարադեյը բացահայտել է էլեկտրամագնիսական ինդուկցիան
-
1862 թ - ծնվել է գրող և Նոբելյան մրցանակակիր Մորիս Մետերլինկը