ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմասնակցեն Պեկինում կայանալիք հաղթանակի շքերթին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ Չինաստանում հաղթանակի տոնակատարությանը կմասնակցեն 26 օտարերկրյա առաջնորդներ։

Նրանց թվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և այլ առաջնորդներ։

Սեպտեմբերի 3-ին Չինաստանը կանցկացնի մեծ ռազմական շքերթ, որը կղեկավարի նախագահ Սի Ծինփինը։ Միջոցառումը նվիրված է Երկրորդ աշխարհամարտում ճապոնական ագրեսիայի դեմ չինական և խորհրդային բանակների համատեղ հաղթանակի 80-ամյակին։

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն ՇՀԿ գագաթնաժողովին։

Գագաթնաժողովը, որը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում, կհավաքի ավելի քան 20 երկրների առաջնորդների և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular