ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ատամները ակտիվացրած ածխի միջոցով սպիտակեցնելու արդյունավետ տարբերակներ

ՖՈՏՈ

Ատամնաբույժները համարում են, որ ակտիվացրած ածուխն ատամները տնային պայմաններում սպիտակեցնելու ամենաանվնաս միջոցն է: Այս մեթոդը մարդկանց հայտնի է շատ վաղուց և համարվում է անվնաս, արդյունավետ ու ոչ ծախսատար:

 

Ի տարբերություն ատամները տնային պայմաններում սպիտակեցնելու այլ ոչ մասնագիտական միջոցների (սոդա, ջրածնի պերօքսիդ և այլն)՝ ածուխը չի առաջացնում տհաճ հետևանքներ լնդերի բորբոքման ու ատամների էմալի բարակեցման տեսքով: Ածուխը գրեթե չունի համ ու հոտ, ուստի տհաճություն չի պատճառում նույնիսկ պատահաբար կուլ տալու դեպքում:

 

Ատամների մաքրման այս մեթոդի միակ թերությունն այն է, որ ատամներն ու լնդեր կարող են որոշ ժամանակով սևանալ, ուստի խորհուրդ չի տրվում ատամների սպիտակեցման պրոցեդուրան անցկացնել անմիջապես տնից դուրս գալուց առաջ:

 

Բացի այդ, այս մեթոդի կիրառումը չի նշանակում, որ կարելի է հրաժարվել մասնագետի օգնությունից: Ածուծը կօգնի ազատվել ատամնափառից, սակայն այն ոչ մի կերպ չի կարող ազատել ատամնաքարերից:

 

Օգտագործման եղանակը.

 

Ատամներն ակտիվացրած ածուխի օգնությամբ կարելի է մաքրել մի քանի եղանակով.

 

·        Կարելի է մանրացնել ածուխի հաբը, լցնել այն ատամի մածուկի վրա և այդ կերպ մաքրել ատամները: Ատամների սպիտակեցման կուրսի համար խորհուրդ է տրվում վերցնել առանձին խոզանակ, որը կլինի ավելի փափուկ և չի վնասի ատամների էմալը:

 

·        Բացի այդ, կարելի է նաև մանրացնել ակտիվացրած ածխի մի քանի դեղահաբ, ստացված փոշին լուծել մեկ թեյի գդալ ջրում, մինչև դառնա մածուցիկ զանգված, այնուհետև ստացված «մածուկը»  լցնել ատամի խոզանակի վրա և դրանով մաքրել ատամները: Պրոցեդուրայի տևողությունն է մոտ 2 րոպե: Պրոցեդուրայից հետո բերանը ողողել ջրով և կրկնել պրոցեդուրան:

 

·        Ատամներ սպիտակեցնելու համար կարելի է նաև պարզապես ծամել ակտվացրած ածխի դեղահաբը, ողողել բերանի խոռոչը և մաքրել ատամները հասարակ մածուկով: Սակայն հարկավոր է բերանի խոռոչը լավ ողողել ջրով, որպեսզի լնդերի վրա ածխի մնացորդներ չմնան:

 

Ատամների սպիտակեցման կուրսը տարբեր մարդկանց մոտ տարբեր տևողություն է ունենում: Հաճախ դրական արդյունքն ակնհայտ է լինում առաջին իսկ պրոցեդուրայից հետո: Բացի այդ, ակտիվացրած ածուխը մեղմորեն հղկում է ատամները, ուստի երրորդ պրոցեդուրայից հետո կարելի է ազատվել ատամների փառից: Առավել լավ արդյունքի հասնելու համար պրոցեդուրան հարկավոր է կրկնել պարբերաբար՝ 7-10 օրը մեկ:

 

Սակայն հարկ է հիշել, որ չնայած այս միջոցի անվտանգությանը, որոշ դեպքերում այն անհրաժեշտ է զգուշությամբ օգտագործել: Թույլ էմալ կամ զգայուն լնդեր ու ատամներ ունեցողները պետք է շատ ուշադրի լինեն: Բացի այդ, այս մեթոդից հարկավոր է հրաժարվել, եթե առաջին պրոցեդուրայից հետո ի հայտ են գալիս տհաճ կամ ցավոտ զգացողություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular