Ուկրաինան ճանաչվել է աշխարհի ամենաշատ ականապատված երկրներից մեկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան ներկայումս ամենաշատ ականապատված երկրներից մեկն է։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian հրատարակությունը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Ուկրաինայում ականապատված հողերի մակերեսը կազմում է երկրի ամբողջ տարածքի մոտ 25%-ը։ Միջազգային քաղաքականության ուսումնասիրությունների ինստիտուտի (ISPI) հաշվարկների համաձայն՝ 2025 թվականի հունիսի դրությամբ Ուկրաինայի տարածքի 139 հազար քառակուսի կիլոմետրը «լցոնված» է պայթուցիկ նյութերով, ինչը մեծ է ամբողջ Անգլիայի տարածքից (130 հազար քառակուսի կիլոմետր)։
«Սա նշանակում է, որ փոքր քաղաքների բնակիչների կողմից մի ժամանակ վստահելի ճանապարհները այլևս չեն կարող օգտագործվել, այգիներն ու անտառները դարձել են վտանգավոր, իսկ բնակչությանը կերակրող դաշտերը պետք է լքվեն», - նշել են հոդվածի հեղինակները։