ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար՝ Արմավիրում․ 4 վիրավոր կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արմավիր-Նալբանդյան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Բամբակաշատի խաչմերուկում, բախվել են 63-ամյա Ալբերտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի, 28-ամյա Նորիկ Ղ․-ի վարած «BMW X5» մակնիշի և 75-ամյա Անդրանիկ Գ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW X5»-ի և «Mercedes»-ի դիմացի անվահեծանները պոկվել և շպրտվել են, իսկ վերջինը մասամբ հայտնվել է առվակի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:


Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահան Հովհաննիսյանը և պարեկ Կամո Հովհաննիսյանը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular