Ռուսական զորքերը Օսմանյան կայսրությունից նվաճել են Ախալցխայի բերդը․ պատմության այս օրը (27 օգոստոս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ
Մոլդովա՝ Անկախության օր
Իրան՝ Դեղագործի օր
Ռուսաստան՝ Ռուսական կինոյի օր
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1828 – ռուսական զորքերը Օսմանյան կայսրությունից նվաճել են Ախալցխայի բերդը։
1875 – ծնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար, նշանավոր հայդուկ, Անդրանիկի անձնական քարտուղար և զինակից զորավար Մախլուտոն։
1956 – ծնվել է հայազգի ռուսաստանյան դիրիժոր Կոնստանտին Օրբելյան կրտսերը։
1974 – վախճանվել է նկարիչ Եփրեմ Սավայանը։
1975 – վախճանվել է պետական և կուսակցական գործիչ Պարգև Ղազարյանը։
1982 – հայ ահաբեկիչները Կանադայի Օտտավա քաղաքում սպանել են թուրք ռազմական դիվանագետ Աթիլա Ալթըքաթին։
1992 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ղազախստանի հետ։
1994 – վախճանվել է քանդակագործ Դերենիկ Դանիելյանը։
1997 – Հայաստանը ստորագրել է բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր Ռուսաստանի հետ։
2007 – վախճանվել է ամերիկահայ նկարիչ, գորգագետ, գորգարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանը։
2008 – սկսվել են Գյումրի–Կարս երկաթգծի 12 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման աշխատանքները՝ կապված սեպտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման հետ։
2009 – Մինաս Ավետիսյանի լավագույն որմնանկարներից մեկը՝ 1973 թվականին ստեղծված «Թորոս Ռոսլինը», Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ վերականգնվել է և վերջնականապես հանգրվանել Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում։
2018 – Բնապահպանների և «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել հանքի մատույցներում։
2021 – վարչապետ Փաշինյանը Սյունիքում առկա իրավիճակը նկարագրելիս սկսել է օգտագործել ադրբեջանական տեղանուններ։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 49 – Իսպանիայի պաշարման արդյունքում Իլերդոյում (ժամանակակից Լերիդա) պոմպեացիները կապիտուլացիայի են ենթարկվել Կեսարի կողմից։
1576 – վախճանվել է Վերածննդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, իտալական բարձր Վերածննդի գլխավոր վարպետ Տիցիանը։
1760 – Ռուսաստանում թագուհի Ելիզավետան հրաման է արձակել, համաձայն որի պետական աշխատողներին արգելվել է կաշառք վերցնել։
1770 – ծնվել է գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, գերմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչ, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիր Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը։
1783 – Փարիզի երկնքում առաջին թռիչքն է իրականացրել շարլյերը՝ «ցնդող գազով» լցված աէրոստատը։
1813 – Դրեզդենյան ճակատամարտում Նապոլեոնը հաղթել է դաշնակցային բանակին։
1855 – Լոնդոնում ցուցադրվել է առաջին դաշտային խոհանոցը, որի միջոցով գումարտակի համար կերակուր պատրաստելու համար ծախսվել է սովորական 800 կգ փայտի փոխարեն ընդամենը 21 կգ։
1859 – գնդապետ Էդվին Դրեյկը ամերիկյան Թայտասվիլլա քաղաքի մոտ (Փենսիլվանիա նահանգ) հորատել է առաջին նավթային հորը։ Այդ օրը համարվում է ամերիկյան նավթարդյունաբերության ծննդյան օրը։
1871 – ծնվել է ամերիկացի գրող, հասարակական գործիչ և քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչ Թեոդոր Դրայզերը։
1875 – Լուկակ դե Բուաբոդրինը հայտնագործել է Մենդելեևի կանխատեսած գալիում քիմիական էլեմենտը։
1878 – ծնվել է ռուս զորահրամանատար, Սպիտակ շարժման առաջնորդներից մեկը՝ Պյոտր Վրանգելը։
1884 – ծնվել է վրացի բանաստեղծ Ալեքսանդրե Աբաշելին։
1896 – Բրիտանական կայսրության և Զանզիբարի միջև տեղի է ունեցել աշխարհի ամենակարճ պատերազմը, որը տևել է ընդամենը 38 րոպե։
1896 – ծնվել է խորհրդային դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան։
1900 – Անգլիայում երթուղի են մտել առաջին միջքաղաքային ավտոբուսները։
1910 – ծնվել է կաթոլիկ վանուհի Մայր Թերեզան։
1911 – Մոսկվայում հիմնադրվել է ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը։
1912 – Էդգար Ռայս Բերրոուզը մի ամսագրում հրատարակել է Տարզանի արկածների մասին պատմող առաջին պատմվածքը։
1916 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռումինիան պատերազմ է հայտարարել Ավստրո-Հունգարիային։
1922 – Հույն–թուրքական պատերազմի ժամանակ թուրքական զորքը գրավել է Էգեյան Աֆյոն–Կարահիսար քաղաքը։
1922 – Մոսկվայում լույս է տեսել «Կրոկոդիլ» հումորային ամսագրի առաջին համարը։
1946 – ԱՄՆ-ում փորձարկվել է օդաչուի կատապուլտվող բազկաթոռը։
1955 – Մեծ Բրիտանիայում լույս է տեսել Գինեսի ռեկորդների գրքի առաջին օրինակը։
1991 – Մոլդովան հայտարարել է իր անկախությունը Խորհրդային Միությունից։
2000 – Մոսկվայի Օստանկինո աշտարակում ծագած հրդեհի հետևանքով զոհվել է երեք մարդ։
2008 – 9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Բայկալում։