ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցնցումներ՝ Տավուշի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 00:33-ին (Գրինվիչի ժամանակով` Օգոստոսի 26-ին ժամը 20։33-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 42.52⁰ և արևելյան երկայնության 48․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Ռուսաստանի Դաշնություն՝ Մախաչկալա քաղաքից 75 կմ հարավ-արևելք 10 կմ խորությամբ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։
 
Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի մի շարք համայնքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular