ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանական գարեջրատները զանգվածային սնանկացման վտանգի տակ են հայտնվել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գերմանական գարեջրատները զանգվածային սնանկացման սպառնալիքի տակ են: Այս մասին հայտարարել է Oettinger-ի գործադիր տնօրեն Ստեֆան Բլաշչակը։

Ներկայումս Գերմանիայում գարեջրի արտադրությունը կազմում է 80 միլիոն հեկտոլիտր։ Որոշ շուկայի մասնակիցներ կանխատեսում են, որ հինգ տարի հետո այս ցուցանիշը կնվազի մինչև 65 միլիոն հեկտոլիտր։ 

Նրա խոսքով՝ արդեն կարելի է տեսնել, թե ինչպես է «գարեջրատների աշխարհը փլուզվում»։ Նա նշել է, որ փոքր բիզնեսները գրեթե ամեն օր սնանկանում են, և ենթադրել է, որ դա կազդի նաև խոշոր ընկերությունների վրա։

Ընդհանուր միտումը, ըստ նրա, կապված է երկրում գարեջրի սպառման անընդհատ անկման հետ. Գերմանիայում նախորդ սերունդները փոխարինվում են նորերով, որոնք «շատ ավելի մտահոգված են իրենց առողջությամբ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular