ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազ չի լինելու օգոստոսի 28-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի, Կապանի որոշ հասցեներում,  Գեղարքունիքի մարզի Վաղաշեն բնակավայրում՝ օգոստոսի 28-ին

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայով, Ն․Զարյան, Տիգրանյան փողոցներով, Կոմիտասի անցուղիով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, 

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի գազասպառողների,

ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը՝ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն բնակավայրի մի հատվածի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Գազպրոմ Արմենիա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular