ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են Կենդանակերպի նշանները ոչնչացնում սեփական կյանքը

ՖՈՏՈ

Խոյ

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը բացասական մտքերով և թույլ եք տալիս Ձեզ խորտակվել այնտեղ։ Ձեր բռնկուն բնավորությունը և համառ էությունը բազմաթիվ խնդիրներ են առաջացնում։ Երբեմն Դուք ապրում եք բացասական աշխարհում, իսկ մարդիկ չեն ցանկանում լինել այդ աշխարհի մասնիկը։

Ցուլ

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ չհասցնելով այն կատարելության։ Դուք մարդկանց և իրադարձությունները վերահսկելու անհրաժեշտություն եք զգում։ Ձեզ համար բարդ է հասկանալ, որ Դուք չեք կարող վերահսկել ամեն բան։ Սովորեք ընդունել դա։ Անկանխատեսելի իրավիճակներ. ահա, թե ինչն է Ձեզ ստիպում անհանգստանալ։

Երկվորյակներ

Դուք ոչնչացնում եք Ձեզ՝ նստակյաց կյանք վարելով։ Դուք համաձայնում եք սիրել, որովհետև չգիտեք, թե ինչ եք ուզում։ Դուք հարմարվում եք կյանքին, որովհետև վախենում եք փոփոխություններից։ Դուք համաձայնում եք այն կարիերային, որը Ձեզ չի երջանկացնում։ Այդ պատճառով, որպես կանոն, մարդկանց ցավ եք պատճառում։

Խեցգետին

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը ՝ ուրիշների կարիքները սեփականից բարձր դասելով։ Շատ էմոցիոնալ եք։ Երբեմն մտածելով, որ հանդիպել եք «ճիշտ» մարդու, մեծարում եք նրան և սիրում ավելի, քան հարկավոր է։ Սակայն աշխատեք չկորցնել ինքներդ Ձեզ։

Առյուծ

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ թաքցնելով սեփական զգացմունքները և կարծելով, որ խոցելիությունը թուլության նշան է։ Հենց այդ պատճառով Դուք հմտորեն կարողանում եք անտարբեր ձևանալ։ Սակայն այս հատկությունը միայնության պատճառ կարող է դառնալ։ Հիշեք, որ զգացմունքների արտահայտումը թուլության նշան չէ։

Կույս

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ չափազանց ինքնաքննադատ լինելով։ Դուք անշահախնդիր եք, և մարդիկ սիրում են Ձեզ, սակայն սեփական կարիքներն առաջնային համարելու Ձեր անկարողությունը չար կատակ է խաղում Ձեզ հետ։ Բացի այդ, Դուք հակված եք գտնել սեփական թերությունները՝ հաշվի չառնելով առավելությունները։ Դուք եք Ձեր ոխերիմ թշնամին։ Փորձեք լուծել Ձեր ներքին կոնֆլիկտը։

Կշեռք

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը, փորձելով հաճոյանալ ուրիշներին ՝ հաշվի չառնելով սեփական ցանկությունները։ Որքան էլ սիրալիր լինեք, միևնույն է՝ մարդիկ օգտագործում են Ձեզ։ Դուք վերահսկում եք Ձեր զգացմունքները, սակայն հետագայում զայրույթն աճում է և վերածվում վեճի։ Երբեմն Դուք ցավ եք պատճառում այն մարդկանց, որոնց սիրում եք՝ ճնշելով էմոցիաները և չցանկանալով բախվել խնդիրների։

Կարիճ

Դուք ոչնչացնում եք ձեր կյանքը, կարծելով, որ արժանի չեք սիրո, և միայնությունն ամենալավ տարբերակն է։ Դուք կենդանակերպի ամենահամառ նշանն եք, որը չի կարող հեշտությամբ ներել մարդկանց։ Ձեր սիրտն այդքան էլ հեշտ չէ նվաճել, սակայն եթե դա հաջողվում է, ապա այդ մարդը կստանա և Ձեր հավատարմությունը, և աջակցությունը։ Ձեր բացասական կողմն է էգոիզմը․ փորձելով իդեալ գտնել, Դուք ցավ եք պատճառում մարդկանց, որոնք հոգ են տանում Ձեր մասին։

Աղեղնավոր

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը վախենալով։ Դուք այնքան եք վախենում պարտությունից, որ ոչինչ չեք անում և մնում եք նույն տեղում։ Թեև Դուք բազմաթիվ հետաքրքիր մտքեր ունեք, երբեմն Դուք մոլորվում եք։ Դուք հակված չեք կենտրոնանալ և ջանասիրաբար աշխատել մեկ գործի շուրջ։ Փորձեք ուշադրությունը կենտրոնացնել մեկ խնդրի վրա և առա՜ջ՝ դեպի երազանք։

Այծեղջյուր

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ մտածելով, որ մրցում եք ուրիշների հետ ինչ-որ բանի հասնելու համար։ Դուք ինքներդ ճնշում եք Ձեզ՝ կյանքի ճանապարհը վայելելու փոխարեն։ Դուք այն մարդն եք, ով աներևակայելի բարդ աշխատանք է կատարում ինքն իր հետ, Դուք այն մարդն եք, ով միշտ գործով է զբաղված, սակայն մի մոռացեք մի պահ կանգ առնել և ապրել կյանքը աշխատանքից դուրս, այլապես՝ բաց կթողնեք կյանքի կարևորագույն պահերը։

Ջրհոս

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ թույլ տալով, որ անցյալն ազդի ապագայի վրա։ Դուք ամեն բան Ձեր ներսում եք պահում՝ դրանով իսկ վնասելով ինքներդ Ձեզ։ Դուք չեք ներում Ձեզ անցյալի համար և թույլ եք տալիս, որպեսզի այն թելադրի Ձեր ապագան՝ տանելով իր հետևից անիմաստ բեռը։ Դուք կարող եք անտեսել լավ մարդկանց, որովհետև կարծում եք, որ ավելի լավ է մենակ լինեք, քան նրա հետ, ով կարող է օգտակար լինել։

Ձկներ

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ ընտրելով «սխալ» մարդկանց։ Դուք ընտրում եք արատավոր մարդկանց և վատ սովորություններ եք ձեռք բերում։ Որպես կենդանակերպի նշաններից ամենամեծ սիրտն ունեցող մարդ, Դուք ձգտում եք լինել այն մարդկանց կողքին, որոնք պարզապես սպառում են Ձեզ։ Վատ սովորությունների օգնությամբ Դուք փորձում եք հաղթահարել ցավը, որն ամեն անգամ ինքներդ Ձեզ եք պատճառում՝ համարելով, որ արժանի եք դրան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular