ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը կայցելի Չինաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա շաբաթվա ընթացքում քառօրյա այցով կմեկնի Չինաստան, որտեղ նախատեսված են Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների լայնածավալ բանակցություններ։ Այս մասին հայտնել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Պուտինի ծրագրերում նախատեսված է նաև մասնակցություն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին Տյանցզին քաղաքում։

Ավելի քան 20 երկրների ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և դրա հետ կապված միջոցառումներին Տյանցզին քաղաքում (Հյուսիսային Չինաստան)։

ՇՀԿ Տյանցզինի գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ ՇՀԿ ամենամյա գագաթնաժողովը Չինաստանում կանցկացվի հինգերորդ անգամ։

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը կնախագահի ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ նիստը, ինչպես նաև «ՇՀԿ պլյուս» հանդիպումը՝ հանդես գալով հիմնական զեկույցներով, հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Գագաթնաժողովի շրջանակներում նախագահ Սի Ծինփինը պաշտոնական ընթրիք կկազմակերպի առաջնորդների համար և երկկողմ հանդիպումներ կունենա ներկա ղեկավարների հետ, նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Հրավերով գագաթնաժողովին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular