ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաթումիում Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի ՆԳՆ Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ձերբակալել են 1989 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացի Ա.Կ.-ին, որը հետախուզվում է Ինտերպոլի «կարմիր» շրջաբերականով։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածը Գերմանիայի և Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվել է տարբեր հանցագործությունների համար, այդ թվում՝ կազմակերպված հանցավոր խումբ ղեկավարելու և միգրանտների անօրինական տեղաշարժի համար։

«Մեղադրյալը հատել է Վրաստանի սահմանը նախքան նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են Ա.Կ.-ին։

Ներկայումս ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգեր», - ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular