ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի հատուկ ծառայությունները ռուսների են հավաքագրում Telegram-ով և WhatsApp-ով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ՖՍԲ) հայտարարում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները ռուս քաղաքացիներին հավաքագրում են մեսենջերների միջոցով։ ՖՍԲ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմնականում օգտագործվում են Telegram-ը և WhatsApp-ը (վերջինս պատկանում է Meta-ին, որը Ռուսաստանում ճանաչված է որպես ծայրահեղական կազմակերպություն)։

ՖՍԲ-ի տվյալներով՝ այս հարթակներում քաղաքացիներին փորձում են ներքաշել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, որոնց համար նախատեսված են երկարատև ազատազրկումներ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները ակտիվ գործունեություն են ծավալում ինտերնետային միջավայրում՝ ռուսներին ներգրավելու դիվերսիոն և ահաբեկչական գործողություններում։

Հիշեցնենք, որ դեռևս մայիսին ՖՍԲ-ն հայտնել էր նմանատիպ դեպքերի մասին, այդ թվում՝ սոցիալական ցանցերում տեղադրվող գովազդների միջոցով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular