Կիևը դեռևս չի պլանավորում տարածքներ զիջել Ռուսաստանին. Երմակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Կիևը ներկայումս մտադիր չէ տարածքային զիջումներ անել Մոսկվային։ Նա այս մասին ասել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Կիևի իշխանությունները հասկանում են տարածքները այս պահին վերադարձնելու անհնարինությունը։
«Այս պահին մենք մտադիր չենք զիջել մեր տարածքի որևէ մասը։ Բայց մենք ռեալիստ ենք և հասկանում ենք, որ առայժմ չենք կարող դրանք ազատագրել զենքով», - ասել է Երմակը։