ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշացած նախաձեռնություն արցախցիների կողմից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների և տեղահանված արցախցիների անունից կոչ է արել ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին իրականացնել իրենց լիազորությունները, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում կիրառել վետոյի իրավունքը, Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար։

«Լեռնային Ղարաբաղի 150,000 հայերի՝ տղամարդկանց, կանանց և երեխաների անունից, որոնք բռնի տեղահանվել են իրենց նախնիների հայրենիքից, խոր տագնապով և մտահոգությամբ դիմում ենք Ձեզ՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու միակողմանի խնդրանքի կապակցությամբ։ Տասնամյակներ շարունակ Մինսկի խումբը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակը։ Այս մեխանիզմը լուծարել առանց այն ժողովրդի ընտրված ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, որոնց համար այն ստեղծվել է, նշանակում է անտեսել մեր ձայնը և մերժել մեր դերը գործընթացում»,– նշված է նամակում։

Նամակում ընդգծվում է, որ մինչև չստեղծվեն ամուր երաշխիքներ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը ապահովելու համար, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել չի կարելի։

Ադրբեջանի իշխանությունները վաղուց պահանջում էին ՄԽ լուծարումը, իսկ հիմքերը դրվեցին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրում, որից հետո երկու երկրների կառավարությունները դիմեցին ԵԱՀԿ-ին՝ առաջարկելով Մինսկի խումբը լուծարել։

Կարճ ասած՝ խմբի լուծարման շուրջ երկար քննարկումներ են եղել, և Արցախի ԱԺ-ի այս հայտարարությունը, թեպետ օբյեկտիվ է, ուշացած կարելի է համարել։ Իրականում այն միայն «սրտհովանք» է, որը հազիվ թե որևէ ազդեցություն ունենա։ Փոխարենը, Արցախի ԱԺ-ն և այլ կառույցները պետք է հասկանան, որ որքան լուռ են մնում և չեն պայքարում իրենց իրավունքների համար, այնքան Փաշինյանը շարունակելու է զիջել այդ իրավունքները, ապա էլ ծաղրելու է՝ «հեղափոխություն չարեցիք, ԼՂ էջը փակեցի»։

Արփի Գևորգյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular