ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ներողություն է խնդրել եկեղեցուց. ի՞նչ է կանգնած Հայաստանի վարչապետի գործողությունների հետևում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մարտինովը խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ներողությունների մասին, որոնք նա ներկայացրել էր Հայ Առաքելական Եկեղեցուն (ՀԱԵ) իր կոպիտ հայտարարությունների համար, հաղորդում է Ridus.ru-ն, գրում է Tsargrad.tv–ն։

Մասնագետի խոսքով՝ այդ ներողությունները անկեղծ չեն թվում և ցինիկ են։ «Նա բացարձակ ցինիկ մարդ է, առանց սկզբունքների, առանց ավելորդ մտորումների։ Նրա այսօրվա ներողությունները Եկեղեցուն, սկզբունքորեն, նույնքան ցինիկ են հնչում, որքան նախորդ օրվա նրա մեղադրանքները։ Նա պետք է հարձակվեր Եկեղեցու վրա, և նա մեղադրեց նրան։ Այսօր նրա համար ձեռնտու է պաշտոնապես ներողություն խնդրել, և նա հրապարակավ ներողություն խնդրեց», - ասել է Մարտինովը։

Նա նաև հավելել է, որ, չնայած Փաշինյանը «հետ է քաշվել» եկեղեցու հետ հարաբերությունների հարցում, բայց գործարար Սամվել Կարապետյանը, ով քննադատում է հայ առաջնորդի քաղաքականությունը, մնում է կալանքի տակ Հայաստանում։

Հիշեցնենք, որ վերջերս Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում ներողություն էր խնդրել Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին վիրավորական արտահայտություններ օգտագործելու համար։

Իշխանությունների և Եկեղեցու միջև հարաբերությունների սրումը տեղի էր ունեցել մայիսին, երբ Փաշինյանը համացանցում վիրավորական գրառումներ էր հրապարակել, այդ թվում՝ անպարկեշտ արտահայտություններ, և առաջարկել էր փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ միաժամանակ ապահովելով պետության առանցքային դերը այդ գործընթացում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular