ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Օզոն ընկերություն

ՖՈՏՈ

Այսօր առցանց խանութներից պատվերներով անհնար է որևէ մեկին զարմացնել, հնարավոր է հեռակա կարգով գնումներ կատարել աշխարհի ցանկացած վայրից, վճարել դրանց համար առցանց և սպասել առաքմանը տանը: Բայց դա այդպես չէր 1991 թվականին, երբ բացվեց Ռուսաստանի ամենահին առցանց խանութներից մեկը՝ Ozon-ը։

Այդ թվականին Լենինգրադի ավիացիոն գործիքների ինստիտուտի շրջանավարտներ Ալեքսանդր Եգորովը, Վիկտոր Կոզլովը և Դմիտրի Ռուդակովը ստեղծեցին Reksoft ընկերությունը (առաջին երեք տառերը հիմնադիրների ազգանունների հապավումներն են): Reksoft-ը զբաղվում էր արտասահմանյան գործընկերների համար ծրագրային ապահովման մշակմամբ: Երիտասարդները նպատակ ունեին համագործակցել արտասահմանյան հաճախորդների հետ՝ հայրենիքում իրենց հասանելիքից ավելի մեծ բյուջեի պատճառով: Տաղանդավոր ծրագրավորողները պլանավորում էին շահույթի մի մասը ծախսել ավտոպահեստամասերի կամ գրքերի վաճառքի զարգացման վրա: Արդյունքում, Դմիտրիի հոր խորհրդով նրանք որոշեցին գրքեր վաճառել:

Սկիզբը դրվեց, և 1996 թվականին Terra Fantastica հրատարակչության կայքում ստեղծվեց գրախանութ: Reksoft-ը աշխատեց հարյուրավոր գրքերի տվյալների բազայի վրա՝ նկարազարդումներով, նկարագրություններով, ակնարկներով:

1996 թվականին էլ հորինվեց Ozon անունը։ Ընկերության հիմնադիրները հատուկ էին այն նմանեցրել Amazon-ին՝ արդեն իսկ հաջողակ արևմտյան անալոգին: Amazon բառի առաջին երկու տառերը հանել էին՝ թողնելով Azon-ը, բայց ռուս հաճախորդները հաճախ շփոթում էին և խանութը անվանում Ozon: Այդ պատճառով էլ հետագայում հաստատվեց այդ տարբերակը: Ավելի ուշ խանութի ստեղծողները սկսեցին կապել անունը թեթև օզոն դազի հետ:

1998 թվականի ապրիլի 9-ին Ozon ընկերությունը սկսեց իր աշխատանքը: Խանութը վաճառում էր գրքեր, տեսաերիզներ, ֆիլմեր: Ավելի ուշ տեսականուն ավելացվեցին երաժշտական սկավառակներ և ֆիլմերով սկավառակներ:

Առցանց խանութում առաջին պատվերը կատարվել է բացման օրը: Հիմնական հաճախորդները արտասահմանում բնակվող ռուսներն էին: Նրանք խիստ կարիք ունեին ռուսալեզու գրականության և ավելի լավ էին տիրապետում ժամանակակից ինտերնետային տեխնոլոգիաներին: Այնուհետև սկսվեց տնտեսական ճգնաժամը:

Դա լավ էր Reksoft-ի համար, քանի որ աշխատում էր արտարժույթով: Ալեքսանդր Եգորովը, հիշելով այդ ժամանակները, ասել է, որ իրենց ֆինանսական տնօրենը երբեք ավելի երջանիկ չի եղել: Ամեն առավոտ, գրասենյակ գալով, նա բազմապատկում էր փոխարժեքը, հաշվարկում եկամուտը և հաղթական քայլվածքով գնում սուրճ խմելու: Դեֆոլտից հետո ընկերության շրջանառությունը սկսեց աճել, ինչը ստիպեց հիմնադիրներին սկսել վերակառուցել լոգիստիկայի սկզբունքները և բիզնես գործընթացները: 1999 թվականին Ozon-ը առանձնացավ Reksoft-ից և Կիպրոսում գրանցվեց որպես Jolistone Enterprises Limited իրավաբանական անձ: Այդ ժամանակ խանութի կայքում կար ավելի քան 10,000 ակտիվ գնորդ:

2001 թվականին ընկերությունը սկսեց ընդլայնել տեսականին՝ ավելացնելով էլեկտրոնիկա, և սկսվեց առաքում Ռուսաստանի 400 քաղաքներ: Հաջորդ տարի բացվեցին առաջին ֆրանշիզային վերցման կետերը: Հինգ տարի անց ընկերությունը հիմնադրեց իր սեփական ճանապարհորդական ապրանքանիշը՝ Ozon Travel-ը:

Ներկայումս Օզոնը Ռուսաստանի ամենամեծ առցանց շուկաներից մեկն է: Data Insight գործակալությունը 2021 թվականին ուսումնասիրություն է անցկացրել և պարզել, որ Ozon.ru-ն երկրում երկրորդ տեղն է զբաղեցնում վաճառքի ծավալով: Ներկայումս այն ավելի քան 37.5 միլիոն ակտիվ գնորդ ունի, որոնց տրամադրվում է ապրանքների հսկայական ընտրանի՝ ավելի քան 150 միլիոն տեսակի: Ozon-ի լոգիստիկ կառուցվածքը շարունակում է ընդլայնվել: 2022 թվականի դրությամբ ընկերությունը տիրապետում է ավելի քան 1.2 միլիոն քառակուսի մետր պահեստային տարածքի, 17 լոգիստիկ և 95 տեսակավորման կենտրոնների ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ԱՊՀ երկրներում: Բացվել է ավելի քան 23,000 վերցման կետ և ծանրոցների տերմինալ, իսկ ավելի քան 5,000 սուրհանդակներ կազմակերպում են դռնեդուռ առաքում:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular