ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄՍՇՊ հանձնաժողովը 3 վարույթ է հարուցել «էկո» և «բիո» անվանումներով կաթնամթերքի վաճառքի առնչությամբ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը երեք վարույթ է հարուցել շուկայում «էկո» և «բիո» անվանումներով կաթնամթերքի տեսականու վաճառքի առնչությամբ։ 

Հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ գործակալության կայքում հրապարակված տեղեկատվության հետքերով՝ հանձնաժողովը  դիտանցումներ է իրականացրել մայրաքաղաքի մի քանի խոշոր առևտրի կետերում, որոնց արդյունքներով արձանագրվել է «Թամարա և Անի» ընկերության «Ani» ապրանքային նշանով «ЭКО» գրառմամբ, Արաքս-2 արտադրական կոոպերատիվի «ЭКОКАТ» և «Բիոկաթ» ընկերության «բիոկաթ» անվանումներով կաթնամթերքի տեսականու (թթվասեր, մածուն, կաթ, կաթնաշոռ, պանիր և այլն) վաճառք։

Անի Սմբատյանի խոսքով՝ վերջին 5 տարիներին հարցը մշտապես եղել է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում և իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում վարույթներ են հարուցվել ավելի քան 50 ընկերությունների նկատմամբ։ 

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի որոշումներից՝ 

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումը՝ «Արաքս-2» արտադրական կոոպերատիվի կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին:

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումը «Թամարա և Անի» ՍՊ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին:

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումը «Բիոկաթ» ՍՊ ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular