ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր նշանակում՝ ՀՀ քննչական կոմիտեում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արշակ Կիրակոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ։

Արշակ Վարոսի Կիրակոսյանի կենսագրությունը

Ծնվել է 1990 թվականի հունիսի 12-ին Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղում:

Աշխատանքային գործունեություն

VI-VIII.2025թ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ,
2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
2018-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,
2016-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
2015-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննիչ,
2013-2015թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի կազմվերլուծական բաժանմունքի տեսուչ,
2012-2013թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ,
V-XII.2012թ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ,
2011-2012թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ոստիկանության տեղամասային տեսուչ։

Կրթություն
2011 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ
Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է ունի երկու երեխա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular