ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի և Զելենսկու միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ Հունգարիայում․ Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Reuters գործակալությունը հիշեցնում է, որ Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով՝ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հույս են հայտնել, որ երկուշաբթի օրվա հանդիպումը, ի վերջո, կհանգեցնի Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ բանակցությունների։

Երկուշաբթի ուշ երեկոյան սոցիալական ցանցերում արված գրառման մեջ Թրամփը հայտնել է, որ զանգահարել է Ռուսաստանի ղեկավարին և սկսել կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումը, որին կհաջորդի եռակողմ գագաթնաժողով՝ երեք նախագահների մասնակցությամբ։ Reuters-ի աղբյուրի խոսքով՝ եվրոպական պատվիրակությունում Թրամփը եվրոպացի առաջնորդներին հայտնել է, որ Պուտինն անձամբ է նման հաջորդականություն առաջարկել։

Կրեմլը հրապարակայնորեն չի հայտարարել Զելենսկու հետ հանդիպմանը համաձայնություն տալու մասին, սակայն ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Հունգարիայում։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular