ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը պատերազմը դադարեցնելու մտադրություն չունի. Կալլաս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգձգում է բանակցությունները և մոտ ապագայում պատերազմը դադարեցնելու մտադրություն չունի։

«Պուտինը շարունակում է ձգձգել բանակցությունները և հույս ունի անպատիժ մնալ։ Նա լքել է Անքորիջը՝ առանց որևէ պարտավորություն ստանձնելու դադարեցնել սպանությունները։ ԱՄՆ-ն ի վիճակի է Ռուսաստանին ստիպել լուրջ բանակցություններ վարել, և ԵՄ-ն կաշխատի Վաշինգտոնի և Կիևի հետ՝ կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մոսկվան չի դադարեցնի պատերազմը, մինչև չհասկանա, որ չի կարող այն շարունակել», - գրել է Կալլասը X սոցիալական ցանցում։

Կալլասը հավելել է, որ Եվրոպան կշարունակի աջակցել Ուկրաինային, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 19-րդ փաթեթի միջոցով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular