ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում օգոստոսի 17-22-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում է «Արմենպրես»-ը։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի տարածքում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

«Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Երևան քաղաքում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular