ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին ՀՀ օմբուդսմեն. Երևանի և Բաքվի միջև համաձայնագիրը «բացահայտ ենթարկում» է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը ստորագրվել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ, նման է «Հայաստանի կողմից Ադրբեջանի կամքին բացահայտ ենթարկման»։ Այդ կարծիքն է հայտնել  ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը RT-ին տված հարցազրույցում, գրում է Gazeta.ru–ն։

«Այս միջազգային պայմանագիրը անպարկեշտ պայմանագիր է, - բացատրել է նա,– հատկապես 15-րդ հոդվածը, այն դուրս է ցանկացած միջազգային իրավական տրամաբանությունից»։ Խաղաղության համաձայնագրի 15-րդ հոդվածի համաձայն, ինչպես նշել է Ալավերդյանը, Հայաստանը և Ադրբեջանը պետք է հրաժարվեն միմյանց դեմ ներկայացված բոլոր պահանջներից և չներկայացնեն դրանք միջազգային դատարաններ։

«Չկա որևէ հասկացողություն Հայաստանի, կամ նույնիսկ Ադրբեջանի նպատակների վերաբերյալ։ Կուլիսներում կա Թուրքիա, և կա Միացյալ Նահանգներ», - եզրափակել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ սա «Հայաստանի կողմից Ադրբեջանի կամքին բացահայտ ենթարկում է»։ 

Հիշեցնենք, որ Բաքուն և Երևանը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ էին վարում 2020 թվականից՝ Ադրբեջանի օգտին երկրորդ ղարաբաղյան հակամարտության ավարտից ի վեր։ Հայկական ուժերի պարտությունից հետո զինված բախումն ավարտվեց Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ համաձայնագրերով, որոնք խաղաղապահներ մտցրին մինչև 2025 թվականը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular