ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և քննարկել Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

«Այսօր՝ օգոստոսի 16-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման ջանքերը և այդ շրջանակներում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը Ալյասկայում», - ասել է գործակալության աղբյուրը։

«Նախարար Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան հույս ունի, որ Ալյասկայում սկսված գործընթացը կհանգեցնի Ուկրաինայի մասնակցությամբ երկարատև խաղաղության, և որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ», - ճշտել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular