ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ աղջիկները Տիմատիին հրավիրում էին իրենց տուն. ինչպես է անցել ռեփերի երևանյան համերգը

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Երևանում, վերջապես, կայացավ Տիմատիի համերգը։ Այն առավել, քան սպասված էր, քանի որ մայիսի 12–ին Տիմատին ժամանել էր Հայաստան, սակայն բեմ չէր բարձրացել` պատճառաբանելով, որ Black star–ի մյուս անդամների ելույթի ժամանակ տեխնիկական խնդիրներ են առաջացել։

 

Այսօր Տիմատին բացօթյա համերգ ունեցավ Հանրապետության հրապարակում, որը լեփ–լեցուն էր։ Իր տեսաուղերձում նա նախապես հայտնել էր, որ  20։30 բեմ կբարձրանա Black star-ի անդամ dj Philchansky-ն, 21։00–ին` ինքը։ Ի տարբերություն նախորդ համերգների, այս համերգին Տիմատին ժամանակին բեմ բարձրացավ, հանդիսատեսը 2 ժամ չսպասեց, որպեսզի համերգը մեկնարկի։

 

Tert.am Life–ը ներկայացնում է համերգի հետաքրքիր պահերը։

 

Пацан сказал, пацан сделал. այս կարգախոսով ռեփերը սկսեց երևանյան մենահամերգը և շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին` ներկայության համար։ Նա հանդիսատեսին ողջունեց հայերենով` «Բարև Ձեզ, Երևան» և ներողություն խնդրեց մայիսի 12-ին չկայացած  համերգի համար.  «Ցավում եմ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ չունեցա, բայց ես խոստացա, որ կվերադառնամ կրկնակի լավ ծրագրով: Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ այսքան շատ մարդ է հավաքվել: Անչափ շնորհակալ եմ բոլորիդ»,- նշեց նա, ապա նկատեց, որ հրապարակում 40.000 մարդ է հավաքվել:

 

 

Տիմատին բեմում ծածանեց Հայաստանի դրոշը, ինչը շատ ոգևորեց հայ հանդիսատեսին։ «Ես այստեղ եմ արդեն 2 օր, և մենք շատ ջանք ենք թափել, երբ պատրաստվում էինք այսօրվա համերգին, որովհետև ուզում էինք մաքսիմալ լավ ելույթ նախապատրաստել։ Այստեղ մի բան հասկացա, Երևանի մասին կարճ, բայց դիպուկ կասեմ՝ Երևանում մթնոլորտը «կայֆ» է։ Այնքան «կայֆ», որ կուզեի մնալ։ Ես կմնայի վաղն էլ, մյուս օրն էլ, սակայն հյուրանոցում ժամկետն ավարտել է և մեզ դուրս են անում։ Աղջիկներ, ես կարո՞ղ եմ ձեզանից որևէ մեկի մոտ մնալ»,– հարցրեց նա։

 

Երկրպագուների ոգևորված պատասխանը չուշացավ։ Բազմաթիվ աղջիկներ բղավում էին, որ պատրաստ են հյուրընկալել ռեփերին։ Հենց այդ պահին Տիմատին պատկերացրեց իրեն տուն հրավիրող 13-ամյա աղջնակի հոր արձագանքն ու կատարեց իր Дерзкая երգը։

 

Իր և Գրիգորի Լեպսի զուգերգը`Я уеду жить в Лондон ստեղծագործությունը կատարելիս էլ ռեփերը նկատեց. «Ինչիս է պետք Լոնդոնը, Երևանում էլ լավ է, այստեղ գեղեցիկ աղջիկներ կան»։

 

 

Վերջում Տիմատին խնդրեց լուսանկարվել հանդիսատեսի հետ։ «Սովորաբար մարդիկ մոտենում են ինձ և խնդրում նկարվել, իսկ ես ձեզ եմ դիմում` կարո՞ղ եմ լուսանկարվել ձեզ հետ,– ասաց նա, արեց իր ավանդական սելֆին հանդիսատեսի հետ ու ևս մեկ խոստում տվեց,– Սա իմ վերջին համերգը չէ Երևանում։ Ես, անպայման, վերադառնալու եմ»։

 

Հանդիսատեսը նրան ճանապարհեց միաձայն բացականչություններով`«Մալադեց»։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular