ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չաղ Ռուստամի» տան դիմաց՝ կամրջի տակ, կրակոցներից տուժած 24-ամյա տղան մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ.-ն:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել երեկ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի տան մոտ գտնվող կամրջի տակ տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի ու կրակոցների հետևանքով:

«Մահացածը երբևէ քրեական պատմությունների մեջ չի եղել, նա հարգանք է վայելել ոչ միայն գյուղում, այլև շրջապատում ու շատերի համար զարմանք ու զայրույթ է եղել, թե ով է կրակոց արձակել իր ընտնաիքի հետ արդար քրտինքով հաց վաստակող  Մամիկոն Դ.-ի վրա»,– գրում է լրատվամիջոցը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular