Հորոսկոպի ամենաստախոս նշանը
ՖՈՏՈԱյծեղջյուրի սուտը ջրի երես հանելը հեշտ է. անհրաժեշտ է միայն իմանալ նրանց իրական դիրքը հասարակության մեջ և ավելի ուշադիր լսել նրա պատմությունները՝ հետևելով շարժումներին:
Ինչպես են ստում Այծեղջյուրները.
Այծեղջյուրները դիմում են ստի օգնությանը, երբ ցանկանում են առաջ շարժվել կամ հարկավոր է թոզ փչել շրջապատի մարդկանց աչքերին: Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչներն այնքան սնապարծ են, որ նրանց համար սուտը միջոց է բոլորին համոզելու իրենց նյութական բարեկեցության և բարձր կարգավիճակի մեջ: Ընդ որում, Այծեղջուրներն իրենք անգամ անկեղծորեն հավատում են նրան, ինչ ասում են:
Նրանք կարծես գոյություն ունենան երկու աշխարհներում՝ իրական և երևակայական, որտեղ նրանք ավելի հաջողակ են, ավելի հարուստ և կարևոր, այսինքն՝ կյանքից լիովին բավարարված: Միևնույն ժամանակ Այծեղջուրները կարող են ստել կնոջ մոտ համակրանք առաջացնելու համար: Այս դեպքում նրանք «ոգևորվում են և ոսկե սարեր խոստանում» իրենց ընտրյալին, իսկ երբ նպատակին հասնում են, արագ մոռանում են այս ամենի մասին:
Այծեղջյուրի սուտը ջրի երես հանելը հեշտ է. անհրաժեշտ է միայն իմանալ նրանց իրական դիրքը հասարակության մեջ և ավելի ուշադիր լսել նրա պատմությունները՝ հետևելով շարժումներին: Երբ նա սկսում է ստել, ձայնը ավելի հուզված է դառնում, աչքերը սկսում են առկայծել, իսկ ականջների ծայրերը կարմրում են: Չնայած, որ նույնիսկ մեկ գրամ ամոթ չի զգում: