ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրեք սիրելի քարն ու բացահայտեք բնավորությունը

ՖՈՏՈ

Marketum.ru-ն գրում է, որ պատահականորեն ընտրված քարը շատ բան կարող է վկայել մարդու բնավորության մասին։ Եթե ցանկանում եք նոր բացահայտումներ անել բնավորության մասին, ընտրեք քարն ու իմացեք՝ ինչ է վկայում այդ ընտրությունը բնավորության մասին։

1. Սուտակ։ Մարդիկ, ովքեր նախընտրում են այս քարը, իշխանություն ունեն, ուժեղ բնավորություն և կամք։ Շատ ակտիվ են, ինքնավստահ, սովոր են համառորեն գնալ սեփական նպատակներն իրականացնելու ճանապարհով։ Սիրում են գեղեցիկ, շքեղ իրեր։ Բարձր են գնահատում սերը, հանուն դրա պատրաստ են խելահեղ քայլերի։

2. Զմրուխտ։ Այս քարը դուր է գալիս համարձակ և խորաթափանց մարդկանց։ Նրանք սուր միտք ունեն և ստեղծագործական պոտենցիալ։ Շրջապատը նրանց գնահատում է իմաստուն լինելու, առողջ և սառը դատելու կարողության համար։ Նախքան որևէ բան անելը սովոր են ամեն ինչ մանրամասն մտածել, կշռադատել։ Ընդհանուր առմամբ հաջողակ մարդիկ են, ովքեր կարողանում են գնահատել կյանքի յուրաքանչյուր րոպեն։

3. Շափյուղա։ Շափյուղա ամենաշատը սիրում են ազնիվ մարդիկ։ Նրանք չափազսնց գրավիչ են հակառակ սեռի համար և շատ վճռական են։ Նրանց շրջանում կարելի է գտնել հավատարիմ ընկերների և չմտածել, որ նրանք կարող են դավաճանել։ Անշահախնդիր են, բայց ուշադրություն են պահանջում սեփական անձի նկատմամբ։

4. Ամետիստ։ Այս քարի սիրահարներն իմաստուն ու հանգիստ մարդիկ են։ Կարողանում են այդ հանգստությունը փոխանցել շրջապատին։ Երբեմն նրանց զսպվածությունը կարող է հասնել անտարբերության, համենայն դեպս՝ արտաքինից։ Սիրում են միայնություն ու հանգստություն, ինչպես նաև ճանապարհորդել։

5. Մարգարիտ։ Մարգարիտ նախընտրող մարդիկ սովորաբար բաց են և բարի։ Այս քարն ընտրում են նրանք, ովքեր ուժեղ են, պայծառ և դիմացկուն։

6. Ծովակն՝ ակվամարին։ Այս քարի սիրահարները անկեղծ են, խորը զգացմունքներ ունեցող։ Կարողանում են լսել, աջակցել և խորհուրդ տալ։ Միևնույն ժամանակ՝ լի են էներգիայով և նոր տպավորությունների կարիք ունեն։ Ձանձրույթը նրանց խանգարում է ապրել։

7. Ադամանդ։ Այս քարը սիրում են ուժեղ, վճռական և հպարտ մարդիկ։ Սովոր են ամեն ինչում զգալ սեփական գերազանցությունը։ Բայց հոգու խորքում նրանք շատ բարի և ազնիվ մարդիկ են, ում հոգին դժվար է հասկանալ արտաքին փայլի հետևանքով։ Հակված են բիզնեսի, ինչպես նաև զգում են շահութաբեր նախաձեռնությունները։ Նրանք ծիծաղում են վտանգի աչքերին և ընտրում արկածները։

8. Մալաքիտ։ Այս քարն ընտրում են զգացմունքային առումով հասուն մարդիկ։ Նրանք իմաստուն են, սրամիտ։ Նրանց գլխավոր հատկություններից մեկը մարդկանց ձգելն է։ Հեշտությամբ են ներում վիրավորանքը, բայց կարող են նաև ստել։

9. Նռնաքար։ Այս քարի սիրահարներն առանձնանում են դիմացկունությամբ, հնարամտությամբ, խորաթափանցությամբ։ Սիրային հարաբերություններում կրքոտ են և զգացմունքային։ Ուժեղ կամք ունեն, մեծ սիրտ և հավատ լավագույնին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular