ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրճի գործածությունը կարող է դառնալ գլխուղեղի կաթվածի պատճառ. հետազոտություն

ՖՈՏՈ

Հոլանդացի գիտնականները եկել այն եզրահանգման, որ գլխուղեղի կաթվածի շատ տեսակներ կարող են պայմանավորված լինել սուրճի օգտագործմամբ, սեռական ակտով, ինչպես նաև խնդիրը բուժելու փոխարեն այն քողարկելու սովորությամբ:

 

250 հիվանդի մասնակցությամբ անցկացված ուսումնասիրությունների ընթացքում գիտնականներն առանձնացրել են 8 գործոն, որոնք կապված են ներուղեղային արյունազեղումների հետ: Այդ բոլոր գործոնները նպաստում են զարկերակային ճնշման բարձրացմանը, ինչն էլ կարող է առաջացնել սպազմ կամ անոթի վնասվածք: Սակայն գիտնականները նշում են, որ հարկավոր են հավելյալ ուսումնասիրություններ՝ պարզելու համար, թե կարող են արդյոք այդ գործոնները համարվել գլխուղեղի կաթվածի առաջացման անմիջական պատճառ:

 

Ցավոք՝ գլխուղեղի կաթվածը բավական տարածված խնդիր է, որն առաջանում է, երբ թուլացած կամ վնասված անոթը պայթում է: Արդյունքում կարող է վնասվել գլխուղեղը, ինչն էլ կհանգեցնի մահվան:

 

Ուտրեխտի համալսարանի բժշկական ֆակուլտետի գիտնականները երեք տարի հետևել են 250 հիվանդի առողջական վիճակին՝ պարզելու համար, թե ինչը կարող է դառնալ նման խնդրի պատճառ:

 

Գիտանականները պարզել են, որ անոթի պայթելու դեպքերի ավելի քան 10%-ը պայմանավորված է լինում սուրճի օգտագործմամբ:

 

Գլխուղեղի անոթների պայթելու հիմնական պատճառներն են.

 

·         Սուրճը (10,6%)

 

·         Ակտիվ ֆիզիկական վարժությունները (7,9%)

 

·         Քիթը մաքրելը (5,4%)

 

·         Սեռական ակտը (4,3%)

 

·         Կղելիս գործադրած ուժը (3,6%)

 

·         Կոլա պարունակող ըմպելիքները (3,5%)

 

·         Անսպասելի վախը (2,7%)

 

·         Զայրույթը (1,3%)

 

Չնայած, որ սուրճը բարձրացնում է խնդիրների առաջացման հավանականությունը միայն 70%-ով, այնուամենայնիվ այն շատ ավելի հաճախ է դառնում անոթների պայթելու պատճառ, քան մյուս գործոնները:

 

Հանկարծակի վախը 23 անգամ է բարձրացնում անոթի պայթելու հավանականությունը, մինչդեռ այն դառնում է անոթի վնասվածքի պատճառ խնդիրների միայն 2.7%-ի դեպքում

 

Բժիշկ Մոնիկ Վլակի խոսքով՝ այս բոլոր գործոնները հանգեցնում են զարկերակային ճնշման կտրուկ բարձրացման, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, անոթի պայթելու հիմնական պատճառն է:

 

Գիտնականները նշում են, որ մարդկանց երկու տոկոսի մոտ առաջանում է անևրիզմա (անոթալայնանք), սակայն միայն հատուկենտ դեպքերում է անոթը պայթում:

 

Գլխուղեղի կաթվածի առաջացման բարձր հավանականության դեպքում խորհուրդ է տրվում նվազեցնել կոֆեինի գործածությունը:

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անոթների պատերի թուլացումը կարող է պայմանավորված լինել զարկերակային ճնշման բարձրացմամբ, իսկ զարկերակային ճնշումը բարձրանում է ավելորդ քաշի, ծխախոտի չարաշահման ու ֆիզիկական ակտիվության պակասի հետևանքով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular