ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ վիճակում են Երևանում վթարի հետևանքով տուժած անչափահասները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 73-ամյա Վարդանուշ Ի․-ն իր վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով Իսահակ Գասպարյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակային մուտքի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և բախվել երկաթե ճաղավանդակներին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։

 
 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 4 հոգի, 2-ը չափահաս, 2-ը՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց՝ չափահասները «Աստղիկ» բժշկական կենտրոն, երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Չափահասների առողջական վիճակի մասին MediaHub-ը փորձեց ճշտել «Աստղիկ» ԲԿ-ից, սակայն մեզ ասացին, որ տեղեկություն հայտնել չեն կարող։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից փոխանցեցին, որ ոչ թե 2 երեխա է վթարի հետևանքով տեղափոխվել իրենց մոտ, այլ՝ 3: Երեխաներն ունեցել են սալջարդեր։

«Շտապ օգնությունով բերել են մեզ մոտ։ 3-ն էլ հետազոտվել են, կատարվել է հատուկ հետազոտություններ։ Երկուսը արդեն տուն են գնացել, ստացիոնալ բուժման անհրաժեշտություն չի եղել։ Մյուսը ավելի երկար է մնացել՝ հետազոտվել է, հետագա բուժման կարիք չի եղել, դուրս է գրվել»,- նշեց ԲԿ-ի աշխատակիցը։

Էմմա Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular